Բաժիններ՝

Բրազիլիայի դատարանը հրահանգել է տնային կալանքի ենթարկել նախկին նախագահ Բոլսոնարուին

Բրազիլիայի Դաշնային գերագույն դատարանի դատավոր Ալեշանդրի դի Մորայսը հրաման է տվել երկրի նախկին նախագահ (2019-2022 թթ.) Ժաիր Բոլսոնարուին տնային կալանքի ենթարկել։ Այդ մասին տեղեկանցնում են ՏԱՍՍ գործակալությունից:

Բրազիլիայի նախկին ղեկավարին տնային կալանքի են ենթարկել լրագրողների հետ շփման վերաբերյալ դատարանի արգելքի խախտման համար. այդ սահմանափակումների սահմանումից երեք ժամ անց Բոլսոնարուն հարցազրույցներ է տվել մի քանի լրագրողների։ Դատարանը նաև Բոլսոնարուին արգելել է ցանկացած շփում, բացի փաստաբանների և քաղաքական գործչի նկատմամբ հետաքննությունը շարունակող անձանց հետ հանդիպումներից։

Հուլիսին նախկին նախագահին արգելել են օգտվել սոցիալական ցանցերից և պարտավորեցրել են կրել էլեկտրոնային թևնոց։ Ներկայում Բոլսոնարուն մեղադրյալներից մեկն է 2022 թվականի վերջին տեղի ունեցած խռովության գործով, որի նպատակն էր թույլ չտալ պետության ներկայիս ղեկավար Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի իշխանության գալը։ Քաղաքական գործչի նկատմամբ կարող են դատական վճիռ կայացնել արդեն հոկտեմբերին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս իր աջակցությունն է հայտնել Ժաիր Բոլսոնարուին և Բրազիլիայի իշխանություններին կոչ արել դադարեցնել նրա դեմ դատական գործընթացը, ինչը Բրազիլիայում որակել են որպես միջամտություն երկրի ներքին գործերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս