«Միջուկային հնգյակը հենց այնպես չի զիջելու «ոչ մի թիզ»»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

«ԱՄՆ նախագահ Թրամպը հայտարարել է, որ կբարձրացնի մաքսատուքրը Հնդկաստանի համար, քանի որ Դելին նավթ է գնում Ռուսաստանից և այդպիսով փաստորեն ֆինանսավորում Ուկրաինայի դեմ պատերազմը:

ԵՄ ղեկավարությունն էլ նույն մեղադրանքն էր հնչեցրել Հնդկաստանի հասցեին:

Այդ մեղադրանքներին պատասխանել է Հնդկաստանի ԱԳՆ, հայտնելով, որ նախ հենց Արևմուտքն է ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո խրախուսել,  որ Հնդկաստանը նավթ գնի Ռուսաստանից, քանի որ նավթի մնացյալ պաշարները ռուսականին փոխարինելու համար ուղղվել են Եվրոպա:

Դրանից զատ, Նյու Դելին հիշեցնում է, որ ԱՄՆ ու Եվրամիությունը շարունակում են Ռուսաստանից գնել քիմիկատներ, տարբեր մետաղներ՝ իրենց մոտ արտադրությունների և այլ կարիքներին համար:

Հնդկաստանն իհարկե «քննություն» է հանձնում: Դա նորմալ է: Եթե հավակնում է լինել ՄԱԿ ԱԽ մշտական անդամ, եթե հավակնում է լինել նոր աշխարհակարգում այսպես ասած բարձր լիգայի խաղացող, պետք է ցույց տա սուվերեն որոշման կարողություն:

Բոլորովին էական չէ, թե ինչին է վերաբերում հարցը՝ ռուսական նավթ գնելուն, թե այլ բանի: Տվյալ պարագայում խնդիրը սկզբունքն է, հարցի բուն արժեքը քաղաքական սուվերենության կամքն է:

Իհարկե ԱՄՆ, ԵՄ-ն իրենց քաղաքական նպատակներից ելնելով դնում են իրենց պահանջները կամ ձեւակերպում դիրքորոշումները:

Հնդկաստանը կամ պետք է ցույց տա, որ քաղաքական սուվերեն կամքի տեր է, կամ ցույց կտա, որ որեւէ կերպ արժանի չէ տեղ զբաղեցնել նոր աշխարհակարգի այսպես ասած առաջնային տեղերում:

Եվ այս «քննությունը» անցնում ու անցնելու են իհարկե բոլոր հավակնորդները:

Միջուկային հնգյակը հենց այնպես չի զիջելու «ոչ մի թիզ»»:

Տեսանյութեր

Լրահոս