Բաժիններ՝

Հարավային Կորեան ապամոնտաժում է բարձրախոսները Հյուսիսային Կորեայի հետ սահմանին

Հարավային Կորեայում սկսվել է ԿԺԴՀ-ի հետ սահմանի երկայնքով տեղադրված բարձրախոսների ապամոնտաժումը, որոնց միջոցով հեռարձակվում էին Հյուսիսային Կորեայի իշխանություններին քննադատող հաղորդումներ, գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությանը։

Հունիսին Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը կարգադրել էր դադարեցնել հյուսիսկորեական ռեժիմը քննադատող քարոզչական հաղորդումները՝ Փհենյանի հետ հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ջանքերի շրջանակում։

Սակայն Հյուսիսային Կորեան վերջերս մերժել է այդ փորձերը և հայտարարել, որ շահագրգռված չէ Հարավային Կորեայի հետ երկխոսությամբ, հայտնում է BBC-ն։

Բարձրախոսներն օգտագործվում էին հաղորդումներ հեռարձակելու համար, որոնք կարող էին լսել ԿԺԴՀ-ի սահմանամերձ շրջանների բնակիչները, բայց ոչ մշտապես։ Հեռարձակումը վերսկսվել էր անցյալ տարվա ամռանը, մինչ այդ բարձրախոսները վեց տարի չէին աշխատել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031