Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Երկկողմ հարաբերություններին զուգահեռ քննարկվել են տարածաշրջանային ու գլոբալ հարցեր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրդողանը, անդրադառնալով Գազայում տիրող իրավիճակին, նշել է, որ այնտեղ հումանիտար իրավիճակը հասել է ծայրահեղ կետի և ընդգծել, որ այդ ամենի նկատմամբ անտարբեր չմնալը մարդկության պարտավորությունն է։

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Թուրքիան պարբերաբար հումանիտար օգնություն է ուղարկում Գազա և աջակցում միջնորդների ջանքներին՝ տարածաշրջանում հրադադար հաստատելու համար։

Բացի այդ Էրդողանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետին Պաղեստին պետությունը ճանաչելու վերաբերյալ նրա հայտարարությունների համար։

Տեսանյութեր

Լրահոս