Բաժիններ՝

Կամչատկայում մեկ օրում ավելի քան 70 հետցնցում է գրանցվել

Կամչատկայում շարունակվում է 8,8 մագնիտուդով հուժկու երկրաշարժից հետո հետցնցումների գործընթացը. գիտնականները մեկ օրում գրանցել են 71 հետցնցում և չորս երկրաշարժ: Այդ մասին  ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղում:

«Մեկ օրում տեղի է ունեցել է 71 հետցնցում: Բնակավայրերում դրանցից չորսը զգացվել է երկուսից երեք բալ ուժգնությամբ», – հայտնել են հաստատությունում:

Ներկայում տարածաշրջանում արձանագրվել է յոթ հրաբխի ակտիվություն: Գիտնականների կարծիքով՝ երկրաշարժերն արթնացրել են դրանցից մի քանիսը:

Հուլիսի 30-ի առավոտյան Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել հուժկու երկրաշարժ: Այն դարձել է ուժեղագույնը 1952 թվականից ի վեր: Իշխանությունների տվյալներով՝ դրա մագնիտուդը հասել է 8,8-ի:

Առավոտյան ուժգին երկրաշարժ են զգացել նաև Սևերո- Կուրիլսկում, ինչից հետո սկսվել է ցունամի։ Երկրաշարժը նաև ցունամիի պատճառ է դարձել Խաղաղ օվկիանոսում, որի սպառնալիքի մասին հայտարարել են Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆիլիպինների և մի շարք այլ երկրների իշխանությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս