Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 250 օրենսդիր, դեմ՝ 180։ Չնայած «կողմ» ձայների գերակշռությանը, օրինագիծը չի հաստատվել, քանի որ այն ներկայացվել էր արագացված ընթացակարգով, և դրա հաստատման համար անհրաժեշտ էին կոնգրեսականների երկու երրորդի ձայները։
Այսօր Ադրբեջանում մեկնարկել են նախագահական ընտրությունները. ընտրատեղամասերը քվեարկության համար բացվել են ժամը 08:00-ին և կփակվեն ժամը 19:00-ին։
X սոցիալական հարթակում Մոսկվայի ժամանակով փետրվարի 6-ին, ժամը 22։44-ին հրապարակված տեսանյութը մեկ գիշերվա ընթացքում արդեն 54,6 միլիոն դիտում ունի։
Փրկարարները շարունակում են ևս վեց մարդու որոնողական աշխատանքները։ Տարերքի գոտում է գտնվում Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մգեբրիշվիլին։
ՀԱՄԱՍ-ի պատասխանի մանրամասները չեն հրապարակվել, սակայն շարժումը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ առաջարկին արձագանքել է «դրական ոգով»։
Բաքվի օդանավակայանում ձերբակալվել, ապա որոշ ժամանակ պահվելուց հետո Թուրքիա է արտաքսվել ԵԱՀԿ դիտորդական առաքելության շվեյցարացի պատվիրակ Նիկ Գուգերը։ Այս կասկածելի իրողությունը, որը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանվել ո՛չ Բաքվի, ո՛չ Շվեյցարիայի կողմից, անհրաժեշտ է դիտարկել Ադրբեջան-Եվրոպա վտանգված երկխոսության լույսի ներքո։
Ադրբեջան. Ալիևը վերջերս հրապարակային խոսքով դիմել է իր երկրում հանրային տրամադրություններ ձևավորող էլիտաներին՝ գիտնականներ, սոցիլիոգներ, գրողներ՝ առաջարկելով մշակել գաղափարներ՝ նոր ազգային իդեաների ձևավորման համար։ Ալիևը համարում է, որ Ադրբեջանի համար սկսվում է սկզբունքային-պատմական նոր փուլ, որը պահանջում է նոր ազգային գաղափարներ, նոր տեսլականներ։
Ադրբեջանում ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 6 միլիոն 478 հազար 623 մարդ։
Բրական հավելել է, որ ներկայում բռնկումներ են դիտվում Զամբիայում, Զիմբաբվեում, Մոզամբիկում, Տանզանիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Եթովպիայում և Նիգերիայում
Թուրքիայի վիճակագրական ինտիտուտի (TÜİK) տվյալների համաձայն՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության 2023-ի հոկտեմբեր 7-յան սրացումներից հետո Թուրքիա-Իսրայել աևտրաշրջանառությունը նվազել է:
Հեյլին, որը նախկինում զբաղեցրել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնը, և Թրամփի դեմ հանրապետականների կողմից առաջադրվելու համար մրցակցող միակ թեկնածուն է մնում, The Wall Street Journal-ի հայտնել է, որ իր ընտրարշավը «բազմաթիվ խնդիրներ ունի»։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը X սոցիալական հարթակում իր և կնոջ անունից արագ և լիակատար ապաքինում է մաղթել Չարլզ 3-րդին՝ նշելով, որ քաղցկեղի բուժման ընթացքում «հույս և բացարձակ քաջություն է հարկավոր»։
Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը մամուլի ասուիլիսի ընթացքում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարելիք այցին։
Ռուսաստանի պետական «TASS» լրատվական գործակալությունը մանրամասներ է ներկայացրել առաջիկայում՝ նախնական տվյալներով փետրվարի 12-ին, Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդների միջև Անկարայում տեղի ունենալիք հանդիպման օրակարգի վերաբերյալ:
Դրա մասին են վկայում բազմաբովանդակ ծրագրերը, որոնք իրականացնում է Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնը Երևանում և մայրաքաղաքից դուրս:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էր վերջերս հայտարարել փետրվարի 12-ին պլանավորվող այցի մասին:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը Լաս Վեգասում հավաքված իր կողմնակիցներին ասել է, որ վերջերս հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանի հետ, ով ողջ չէ արդեն 30 տարի, հայտնում է Fox News-ը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն առևտրատնտեսական հարաբերությունների բոլոր մանրուքները, Անկարան կարևոր գործընկեր է այս ոլորտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
NBC News-ի վերջին հարցման տվյալներով՝ ընտրողների երեք քառորդը, այդ թվում՝ դեմոկրատների կեսը, մտահոգված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հոգեկան և ֆիզիկական առողջության առնչությամբ:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արեւմտյան ուժերին առաջարկել է ընտրություններում հաղթելուց հետո Վրաստանի նախագահի միասնական թեկնածուի առաջ քաշել, հայտնում է Грузия Online-ը։
Ողջունում ենք ճանապարհների ապաշրջափակումը, եթե դա տեղի ունենա տարածաշրջանի երկրների շահերի հիման վրա և ինքնիշխանության ներքո. Իրանի դեսպան
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինն ասել է.- Իրանի Իսլամական Հանրապետության հետ Եվրասիական միության ազատ առևտրի համաձայնագիրը մեծ քայլ է, որը լավ հնարավորություններ է ստեղծում կողմերի համար՝ մեծացնելու փոխադարձ առևտրի ծավալը և ամրապնդելու համագործակցությունը։
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն է։
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի տեղակալն ասել է, որ ճառագայթման մեծ համակարգերում ռադիոակտիվ գամմա աղբյուրների բեռնման հարցում Իսլամական Հանրապետությունը աշխարհի վեց երկրների շարքում է, որն այդ աշխատանքը կատարել է կարճ ժամանակում և բարձր որակով։
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար` Ժոզեպ Բուրելը նախազգուշացրել է ՄԱԿ-ի Պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) բյուջեի կրճատման կապակցությամբ և այն անվանել է վտանգավոր և սպառնալի տարածաշրջանի կայունության համար։
ԻԻՀ նախագահն անդրադառնալով ազատ գոտիների հետ կապված օրենքների հաստատումից հետո անցած երկար ժամանակին և այդ գոտիների գործունեության համար այդ օրենքներից բխող որոշ սահմանափակումներին, հարկ է համարել վերանայել գործող օրենքները։
Կետադելֆիններին առավոտյան ժամը 7։30-ին հայտնաբերել են ձկնորսները և նրանց մասին հայտնել տեղի իշխանություններին։
Անհրաժեշտ է կոալիցիա ստեղծել Հունգարիայի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի վերջինս հնարավորինս արագ համաձայնություն տա Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Այս մասին հայտնում է Լեհական Pap գործակալությունը` ընդգծելով, որ նման կարծիք է հայտնել Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ Կամիշը:
«Դիմում եմ ընդդիմությանը․ դադարեք հայհոյել, պիտակավորել և առճակատվել միմյանց հետ։ Դա հասարակության մեջ անհուսություն և նիհիլիզմ է հրահրում», – հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանում, որտեղ հանդես է եկել տարեկան հաշվետվությամբ:
Ֆերմերները, որոնք դժգոհ են Ֆրանսիայի կառավարության և ԵՄ քաղաքականությունից, ակցիա են կազմակերպել Ստրասբուրգում Եվրախորհրդարանի շենքի դիմաց: Այս մասին հայտնում Rue89Strasbourg պարբերականը: