ԻՌՆԱ-ն, հղում անելով «Ֆրանս-պրես»-ին, հաղորդում է, որ ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնին տված հարցազրույցում, պատասխանելով Լեհաստանի վրա հարձակվելու հավանականության մասին հարցին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է․ «Նման բան տեղի կունենա միայն եթե այդ երկիրը հարձակվի մեր վրա։ Մենք Լեհաստան, Լատվիա կամ որևէ այլ տեղ գնալու մտադրություն չունենք»։
Մենք խստորեն մերժում և դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ 2024 թվականի փետրվարի 8-ին Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու արարողության ժամանակ Ադրբեջանին ուղղված հայտարարությունը։
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Իրաքում և Սիրիայում զինված խմբավորումները գրեթե ամեն օր հարվածներ են փոխանակում տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերի հետ։
Թուրքիան F-16 կործանիչների համար նախատեսված արդիականացման համար ամերիկյան «Northrop Grumman» ընկերության հետ պայմանագիր է կնքել։ Այս մասին հայտնել է ընկերության փոխնախագահ Ջեյմս Քոնրոյը և նշել, որ դա լինելու է ընկերության առաջին խոշոր արտասահմանյան ռազմական վաճառքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է Իրակլի Կոբախիձեին վարչապետ նշանակելու մասին հրամանը։
Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններում հաղթել է Իլհամ Ալիևը. այս մասին հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ձայների 100%-ի հաշվարկից հետո։
Վլադիմիր Պուտինը նշում է, որ պատերազմը կարող է ավարտվել, եթե ԱՄՆ-ն և նրա արևմտյան գործընկերները դադարեն զենք ուղարկել Կիևին։
Ընդ որում՝ 5073 հոգի ստացել է ժամանակավոր, 3274-ը՝ մշտական, 414-ը՝ հատուկ կացության կարգավիճակ:
Իրակլի Կոբախիձեն վարչապետի պաշտոնի համար ներկայացվել էր իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության կողմից, որը ղեկավարում էր մինչև նշանակումը։
Դեսպանությունը նշում է, որ նախորդ հումանիտար օգնությունը այս տարվա փետրվարի 1-ին փոխանցվել էր Դնեպրոպետրովսկի մարզի զինվորական հոսպիտալ, իսկ հաջորդը տրամադրվելու է Խարկովի հիվանդանոցներից մեկին։
Ադրբեջանում մեծ շուքով մեկնարկած ընտրական գործընթացներն ավարտվեցին և Իլհամ Ալիևը հերթական անգամ ընտրվեց նախագահի պաշտոնում:
Ուկրաինային 50 մլրդ եվրո հատկացնելու մասին ԵՄ համաձայնագրի թանաքը դեռ չի չորացել, սակայն արդեն հիմա այդ գումարն աննշան է թվում։ Երկրի ֆինանսական պահանջներն օրեցօր աճում են, իսկ Ռուսաստանի հետ պատերազմը ձգվում է արդեն երրորդ տարին, այս մասին գրում է Politico-ն։
Իրանը գիտական արտադրության ոլորտում աշխարհում զբաղեցնում է 15-րդ տեղը:
Եվրամիությունը պայմանագիր է ստորագրել 2023-ի փետրվարի 6-ի երկրաշարժից հետո Թուրքիային խոստացված 1 մլրդ եվրոյից 400 մլն եվրո օգնություն հատկացնելու մասին։
Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Թեթրիծկղարոյի մունիցիպալիտետի Ասուրեթի գյուղում օդապարիկը բախվել է բարձր լարման էլեկտրահաղորդման լարերին. բախման հետևանքով զոհվել են իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության օպերատորը և երկու օդաչուները։
Ուկրաինայի ազգային ռազմաբժշկական կենտրոնը փետրվարի 8-ին Ուկրաինայի հայերի միության կենտրոնակայանից հերթական մարդասիրական օգնությունն է ստացել, որը տրամադրվել է ՀՀ կառավարության կողմից։
Կիևն ու Մոսկվան շարունակում են մերժել խաղաղ բանակցություններին ուղղված միջնորդական ջանքերը․Հունգարիայի արտգործնախարար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել Ալեքսանդր Սիրսկուն։
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հանրային ռադիոյի լրագրող, 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Դավիթ Գևորգյանի մայրն է՝ Ալիսա Գևորգյանը։
Իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ-ում Իրանի դեսպանը ներկայացրել է ՀՀ-ի վերաբերյալ Իրանի բոլոր կարևոր մոտեցումները՝ ՀՀ սահմանների անձեռնմխելիություն, ռեգիոնի աշխարհաքաղաքականության անփոփոխելիություն և ռեգիոնալ կապուղիների հարցում ՀՀ-ով անցնող երթուղիների նախընտրելիություն։
Ի դեպ, 2023 թվականը ճանաչվել էր մոլորակի ամենաշոգ տարին 1850 թվականից դիտարկումները սկսելուց ի վեր։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու Բրյուսելյան գործընթացի շրջանակում եռակողմ ձևաչափով հանդիպումները Հարավային Կովկասում կայունության և զարգացման հասնելու համար։ Այս մասին Միշելը նշել է X-ի իր միկրոբլոգում՝ Ալիևին շնորհավորելով նախագահ վերընտրվելու կապակցությամբ։
«Հայաստանը գնում է մի զիջումից՝ մյուս զիջման, պարտությունից՝ պարտություն։ Այս տեմպերով շարունակելու պարագայում Ալիևը հաջորդ ընտրությունը կանցկացնի Երևանում. դա չի բացառվում»,- ասաց Արմեն Մանվելյանը։
Ընթացիկ տարվա մարտի ամսին Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնի համար կպայքարի չորս թեկնածու։
«Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, նա Նիկոլ Փաշինյանի ցանկացած թռիչքից 5-6 օր առաջ նրա դիմակը պատռում էր, դրա համար էլ Նիկոլը փորձեց նրան լիկվիդացնել»,- հավելեց նա։
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հայտարարություն է տարածել Ադրբեջանում կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ, որտեղ մտահոգություն է հայտնել քվեարկության արդարության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters-ը:
Պակիստանում առնվազն 7 ոստիկան է զոհվել համընդհանուր ընտրությունների ընթացքում ընտրատեղամասերի վրա իրականացված երկու հարձակումների ընթացքում։ Երկրի Բելուջիստանի նահանգում նաև մի քանի փոքր պայթյուններ են տեղի ունեցել, որոնց ընթացքում 2 մարդ է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։
Սուրամիում սողանքային գործընթացներն ու հեղեղումներն ակտիվացել են հորդառատ անձրևների պատճառով։
2023-ին Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալը 58.8 տոկոսով նվազել է 2022-ի նկատմամբ:
2022 թ․ փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների ընթացքում ԵՄ երկրները, Մեծ յոթնյակի երկրները և նրանց մի շարք գործընկերներ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ, այդ թվում՝ սառեցնելով իրենց երկրներում գտնվող ռուսական ակտիվները։