Գերմանիան նոր լազերային զենք է փորձարկում. լրատվամիջոցներ
Գերմանական ռազմածովային ուժերը փորձարկում են լազերային զենք, որը նախատեսված է անօդաչու թռչող սարքերի և հրթիռների ոչնչացման համար: Այս մասին հաղորդում է The National Interest ամսագիրը:
«Գերմանական ռազմածովային ուժերը ռազմանավի վրա մեկ տարի փորձարկումներից հետո մոտ են գործող լազերային զենք ստանալուն: Rheinmetall և MBDA ընկերությունները Գերմանիայի ռազմածովային ուժերի հետ համատեղ աշխատում են լազերային զենքի մշակման ուղղությամբ, որը կարող է հակազդել անօդաչու թռչող սարքերի և ժամանակակից հրթիռների սպառնալիքներին»,- հաղորդում է հրատարակությունը։
Նոր զենքը փորձարկվում է «Sachsen» ֆրեգատի վրա։

