Բաժիններ՝

Հնդկաստանում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել

Առնվազն 20 մարդ է զոհվել, 18-ը՝ վիրավորվել Հնդկաստանի Թելանգանայի հարավային նահանգում մարդատար ավտոբուսի և բեռնատարի ճակատային բախման հետևանքով: Այս մասին հաղորդել է Hindustan Times թերթը:

Նահանգի կենտրոն Հայդարաբադ մեկնող ավտոբուսում եղել է մոտ 70 ուղևոր: Բեռնատարը տեղափոխելիս է եղել խճաքար:

Վթարի  ժամանակ բեռնատարն այնպիսի ուժով է բախվել ավտոբուսին, որ բեռի մի մասը թափվել է փոխադրամիջոցի վրա՝ արգելափակելով ուղևորներին:

Վթարի վայր են ժամանել փրկարարական ծառայությունները: Մարդկանց դուրս բերելու համար օգտագործվել են էքսկավատորներ:

Նախնական տվալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը եղել է արագության գերազանցումը և բեռնատարի վարորդի կողմից մեքենայի կառավարման կորուստը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս