ՀԱՄԱՍ-ը հայտարարել է ծանր զինամթերքը վայր դնելու իր պատրաստակամության մասին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստակամություն է հայտնել Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի շրջանակներում վայր դնել ծանր զինամթերքը, իսկ Միացյալ Նահանգները համաձայն է ընդունել զինաթափման նմանատիպ ձևաչափը: Այս մասին հաղորդում է միջարաբական «Asharq Al-Awsat» հրատարակությունը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններում ամերիկացի միջնորդ Բիշար Բահբահին։

Բահբահը գլխավորել է արաբական ծագում ունեցող ամերիկացիների խումբ, որն աջակցել է Դոնալդ Թրամփին 2024 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ: CNN-ի աղբյուրների համաձայն, Բահբահը նախկինում ոչ պաշտոնական կապի ալիք էր հաստատել ՀԱՄԱՍ-ի հետ, որը թույլ էր տվել ԱՄՆ-ին ապահովել իսրայելցի զինվորի և ամերիկացի քաղաքացի Իդան Ալեքսանդրի ազատ արձակումը Գազայի հատվածից:

Տեսանյութեր

Լրահոս