Սերբիայի ոստիկանությունը 37 մարդ է ձերբակալել խորհրդարանի մոտ անկարգություններին գործով
Սերբիայի ոստիկանությունը 37 մարդ է ձերբակալել, որոնք կասկածվում են Բելգրադում խորհրդարանի՝ Սկուպշչինայի մերձակայքում տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու մեջ: Այդ մասին հայտարարել է Սերբիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«ՆԳ նախարարության աշխատակիցները նույնականացրել և ձերբակալել են 37 մարդու, որոնք մասնակցել են Ժողովրդական Սկուպշչինայի առջև նախորդ գիշեր չհամաձայնեցված ակցիայի ընթացքում հասարակական անդորրի և կարգի խախտմանը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ուժայիններն ինտենսիվորեն աշխատում են անկարգությունների բոլոր մասնակիցներին պարզելու և ձերբակալելու ուղղությամբ։
Նոյեմբերի 2-ի ցերեկը Դիյանա Հրկան՝ 2024 թ. նոյեմբերի 1-ին Նովի Սադի երկաթուղային կայարանի փլվելու հետևանքով զոհված 27-ամյա Ստեֆան Հրկայի մայրը, հացադուլ է սկսել Բելգրադի Սկուպշչինայի առջև՝ պահանջելով գտնել ողբերգության մեղավորներին և անցկացնել վաղաժամկետ ընտրություններ։
Երեկոյան այնտեղ սկսել են հավաքվել ուսանողներ և նրանց աջակցող քաղաքացիներ։ Միևնույն ժամանակ նաև իշխանության կողմնակիցներն են հավաքվել խորհրդարանի շենքի մերձակայքի հրապարակում գտնվող «Չացիլենդ» վրանային ճամբարում։
Նախագահ Ալեքսանդր Վուչիչը բողոքի մասնակիցներին մեղադրել է վրանների վրա հրատեխնկիա կիրառելու մեջ։ Նրա խոսքով, երկրի յոթ բնակավայրերում գրոհներ են իրականացվել նաև իշխող Սերբական առաջադեմ կուսակցության գրասենյակների վրա։
Ցուցարարները սուլել են և հակակառավարական կարգախոսներ վանկարկել։ Հանրապետության ՆԳ նախարարության տվյալներով՝ տուժել է մեկ ոստիկան։

