Էդուարդ Շարմազանովը տելեգրամի իր ալիքում գրում է․ «Հայ-ռուսական հարաբերությունները տորպեդահարելով վտանգի տակ ենք դնում ատոմակայանը:
2023 թվականին ԱՄՆ-ն ֆինանսավորման տարբեր մեխանիզմներով միայն Լիտվային մոտավորապես 200 միլիոն դոլար է հատկացրել։
Թուրքիայի, Չինաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների բանկերը ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների պատճառով գործարքներում ավելի զգույշ են գործում և այդ իրավիճակի պատճառով ռուսական նավթային ընկերություններին տվող վճարումներն ուշանում են։ Այդ ուշացումները անկանոն են դարձնում ՌԴ-ի եկամուտները՝ նպաստելով, որ պատժամիջոցներով ԱՄՆ-ն հասնի իր նպատակներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Չինաստանի, Թուրքիայի և ԱՄԷ-ի որոշ բանկեր վերջին շաբաթներին պատժամիջոցների ավելացման […]
Ռուսաստանյան «ԱվտոՎԱԶ» ընկերությունը Ադրբեջանում Lada մակնիշի ավտոմեքենաներ է հավաքում, նախագիծը արդեն մեկնարկել է, հայտնում է ռուսական ընկերության մամուլի ծառայությունը։
Այն, որ Հայաստանն աստիճանաբար ներքաշվում է հակառուսական պատժամիջոցների շղթայի մեջ և միանում Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի ու Միացյալ Նահանգների կողմից պարտադրվող սահմանափակումներին, այլևս իրողություն է։ Դրա առաջին արձագանքը դարձավ ռուսական «Միր» վճարային համակարգից Հայաստանի բանկային համակարգի անջատումը։
Օրեր առաջ ընկերությունը վաճառքից և արտադրությունից հանել է մի քանի արտադրանքներ, որոնցում օգտագործվում է կարմիր բրնձի խմորիչ։
ԱՊՀ երկրների փոխադարձ առևտուրը վերջին 8 տարիների ընթացքում աճել է ավելի քան երկու անգամ՝ 56,7 մլրդ դոլարից հասնելով 118,7 մլրդ դոլարի: Այս մասին ասել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նախագահ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ԱՊՀ անդամպետությունների միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանի ընթացքում:
Հրամանագիրն ուժի մեջ կմտնի մարտի 29-ին, որպեսզի զինվորները, որոնք գտնվում են Զատկի արձակուրդում, ժամանակ ունենան այդ ընթացքում մորուք աճեցնել:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հավանություն է տվել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ Գազայի հատվածում կրակի դադարեցման շուրջ բանակցություններին։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար, ՀՀԿ Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Տիգրան Աբրահամյանն է։
Մոլդովայի դեսպան Լիլիան Դարեհը մարտի 29-ին կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա է ներկայացվել ռուս դիվանագետի արտաքսման և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տարածաշրջանային կոնֆերանսի նստաշրջանին ռուսական պատվիրակության մասնակցությունը թույլ չտալու համար: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին դեռևս ունի 7 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին։
Ադրբեջանը շուտով կվերսկսի Իրանի մայրաքաղաք Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը։ Այս մասին ISNA գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության իրազեկ աղբյուրը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են սահմանազատման հանձնաժողովներն այս պահին քննարկում Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերի փոխանցումը։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ստորագրել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի գործողությունը դադարեցնելու մասին օրենքը, որը ստորագրվել է Փարիզում 1990 թվականի նոյեմբերի 19-ին։ Այս մասին հաղորդում է Լեհաստանի «PAP» մամուլի գործակալությունը։
«Ես այս ամենից անում եմ հետևություն առ այն, որ կա՛մ այս եվրոպրյանիկը մեզ տրվում է հենց հայ-ադրբեջանական հարաբերություններում նշաձողն իջեցնելու համար, որպեսզի կատարենք Ադրբեջանի պահանջները, փոխարենը ստանանք տնտեսական դիվիդենտներ, կամ՝ այո՛, Բրյուսելը մեծացնելու է դիմադրողականությունը, բայց ոչ թե Հայաստանի՝ որպես պետության, այլ Նիկոլ Փաշինյանի, որպեսզի վերջինս գեներացնի հակառուսականությունը»,- ասաց Սուրենյանցը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է մայիսի սկզբին մեկնել ԱՄՆ։ Այս մասին հայտնել է «Daily Sabah» պարբերականը՝ վկայակոչելով Թուրքիայի ղեկավարության աղբյուրները:
Մոսկվայի Բասմանի դատարանը կալանավորել է «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության գործով անցնող 9-րդ անձին՝ Նազրիմադ Լուտֆուլոյին։ Հաղորդում է «ՌԻԱ Նովոստ»-ին նիստերի դահլիճից:
Անօդաչու թռչող սարքը մխրճվել է բազմաբնակարան շենքի մեջ, որի հետևանքով զոհվել է 1 տղամարդ, վիրավորվել է 2 մարդ: Այս մասին հաղորդում է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը՝ նշելով, որ հարձակումն իրականացրել են Ուկրաինայի զինված ուժերը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մարտի 29-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Պավել Կնյազևին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Հայաստանի և Եվրամիության միջև առանց վիզայի մուտքի ռեժիմի սահմանումը կհանգեցնի երկրից խոստումնալից երիտասարդների արտահոսքի և բացասաբար կանդրադառնա Հայաստանի անվտանգության ու տնտեսության վրա, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարությունը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած՝ «Հայաստանի բարեկամների ցանց» բարձր մակարդակի խմբի հրապարակած զեկույցը։
Ղրղզստանի Բատկեն քաղաքում տեղի է ունեցել ղրղզատաջիկական պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցով Ղրղզստանի և Տաջիկստանի կառավարական պատվիրակությունների հերթական հանդիպումը։ Այդ մասին հաղորդում է ղրղզական 24 պարբերականը՝ վկայակոչելով նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:
«Մենք տեսնում ենք, որ մենք առաջ ենք շարժվում, բայց կան որոշակի քաղաքական միջոցներ, որոնք բացասաբար են ազդում տարածաշրջանային համագործակցության և խաղաղության օրակարգի վրա»,- ասել է Հաջիևը։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ՀՀ–ից արտահանվող և ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրվող որոշ ապրանքների ցանկին առնչվող հարցեր է քննարկել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և շահագրգիռ պետական գերատեսչությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Թուրքիայի խորհրդարանի ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարը հանդիպել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Մայք Ռոջերսի գլխավորած պատվիրակությանը։
Հատկացված գումարն, ըստ Մերիլենդի իշխանությունների, կբավականացնի միայն աշխատանքների նախնական փուլի համար։ Ըստ աղբյուրների՝ դաշնային իշխանությունները հայտնել են, որ կամրջի վերակառուցումը կարող է առնվազն 2 միլիարդ դոլար արժենալ։
ՀՀ իշխանությունների որոշ ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, թե իբր Ռուսաստանը Հայաստանին ստիպում է միանալ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի միութենական պետությանը, չեն համապատասխանում իրականությանը։ 24News-ի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
ՀՀ արտաքին քաղաքական որոշումներն ու զարգացումները հանգեցնում են աշխարհաքաղաքական կենտրոնների միջև հեռակա բանավեճի։
Կիևը հերքել է հարձակմանը որևէ առնչություն ունենալը։