Գիտեք, երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմություն էր և ղեկավարում էր իր ստեղծած շարժումը, որը, բոլորը գիտեին, կապ ուներ Սորոսի հիմնադրամի հետ, նրա շարժման կարգախոսն էր՝ «Ելք», ելք ՀԱՊԿ-ից և Եվրասիական տնտեսական միությունից:
Հայաստանում ստեղծված իրավիճակը, իհարկե, լավատեսություն չի ներշնչում։
Դուբայը հիասթափեցրել Է ռուսաստանցիներին․ այս մասին գրում Է Bloomberg-ը։ Այնտեղ կենցաղավարության ու ապրուստի արժեքն աճում է, իսկ բանկերը, գնալով, խստացնում են ԱՄՆ պատժամիջոցները։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը BBC-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Գազայի հատվածում ստեղծված հումանիտար ճգնաժամը, որը վերածվում է մարդու կողմից առաջացած սովի, հիմնականում Իսրայելի մեղքով է։
Ռուսաստանի Դաշնությունից եղել է 203.075 այցելություն Թուրքիա, ինչը 10.8%-ով պակաս է նախորդ տարվա փետրվարի ցուցանիշի համեմատ (այն ժամանակ 227.695)։ Հունվարին, սակայն, նվազումը ավելի մեծ էր՝ 17.6%։
Նիկոլ Փաշինյանը սեփական հասարակության հետ իր հարաբերութունները պարզելու, սեփական հասարակությանը թշնամական պարտադրանքին չդիմադրելու մեջ համոզելու համար օգտագործում է նույն թշնամական սպառնալիքը՝ պատերազմի տեսքով։
Գործողությունների ծրագրում նախանշվում են առաջիկա երկու տարվա գործողությունները՝ մեղմելու կլիմայի փոփոխությունների հետևանքները երկրի տնտեսության յոթ ճյուղերում` էներգիայի արտադրության և հաղորդման, տրանսպորտի, շինարարության, արդյունաբերության, գյուղատնտեսության, թափոնների կառավարման, անտառտնտեսության:
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքագետ, պատմաբան Սերգեյ Պանտելեևն է:
Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի կեսերին։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց՝ ՀՀ իշխանությունները հայկական տարածք չեն հանձնի Ադրբեջանին՝ այսպիսով ակնարկելով, թե Ադրբեջանի տարածքային պահանջները հայկական տարածքների նկատմամբ «չեն»։
Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանն է։
Եյլի կառավարման դպրոցի զեկույցի համաձայն, որը վկայակոչում է գործակալությունը, վերջին երկու տարվա ընթացքում մոտ 1000 արտասահմանյան ընկերություններ են լքել Ռուսաստանի շուկան։
Ռուսաստանում ձերբակալվել է ևս մեկ անձ, որը կասկածվում է «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում իրականացրած ահաբեկչության ֆինանսավորման սխեմայի մեջ ներգրավված լինելու մեջ: Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն իր «Տելեգրամ»–ի ալիքում:
«Հայաստանի ազգային անվտանգության միակ սպառնալիքը Փաշինյանի կառավարությունն է։ Փաշինյանը կարծում է, որ ցանկացած ազգային կառույցի քաղաքացու՝ իր զիջումներից դուրս գործող ցանկացածին, կարող է բանտարկել, ինչպես արել է Արմեն Աշոտյանին և մյուսներին, բայց միևնույն է, դա չի կարող կասեցնել հայրենիք ծախելու իր վարած քաղաքականության դեմ պայքարը»,- ասաց Մանուկյանը։
Մարտի 28-ին ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ հանդիպեցին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը։
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր քանդում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով գործը տանում է դեպի ՌԴ-ի հետ հարաբերությունների փլուզում։
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից բաց նամակ–հարցում է հղել Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Մարտի 12-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանագծման և սահմանազատման գործընթացը սկսվելու է Տավուշի մարզից, և, որ առաջիկայում տեղի գյուղերի բնակիչներին կգնա և կբացատրի. «Օրինակ, Ոսկեպար գյուղի հատվածում ճանապարհի մի կտոր դե յուրե ՀՀ գիծը հատում է, նորից մտնում է ՀՀ տարածք: Եվ պետք է գնալ, մի քանի փոքր կտոր կա. դո՞ւրս է գալիս այդ ճանապարհները դե յուրե հայկական սոցիալիստական հանրապետությունից, ոչինչ, մի քիչ կվերակառուցենք այլ կերպ»:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ինդոնեզիայի բանակի սպառազինությունը համալրվել է տանկերով, որոնք նախագծվել են է Թուրքիայի հետ համատեղ: Համատեղ ծրագրի շրջանակներում արտադրված տանկը կոչվում է «Վագր» ( թուրքերեն՝ Kaplan, ինդոնեզերեն՝ Harimau):
Ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող Փաշինյան-Բլինքեն-դեր Լայեն աղմկահարույց հանդիպումն ու դրա արդեն իսկ հայտարարված օրակարգային որոշ հարցեր դիվանագիտական փոխադարձ «կսմիթների» պատճառ են դարձել։
Այնուհետև գործակալությունը հաղորդել է, որ գործադուլի մեկնարկից 11 ժամ անց վարորդները վերադարձել են աշխատանքի, քանի որ նրանց ներկայացնող արհմիությունը հասել է աշխատավարձի 4,48 %-ով բարձրացման, ինչպես նաև 482 ԱՄՆ դոլարի չափով արձակուրդի հավելավճարների սահմանման։
Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը կարծում է, որ Ֆրանսիան անելիք ունի Հայաստանի պաշտպանունակությունը և ինքնիշխանությունն ամրապնդելու հարցում։
«Նիկոլ Փաշինյանի անփառունակ կառավարման հետևանքով պատերազմի հավանականությունը մեծ է և օբյեկտիվ, բայց դա չի նշանակում, որ պատերազմի վտանգը պետք է վերածել շանտաժի և ահաբեկելով սեփական հասարակությանը՝ երկիրը տանել աղետի»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով իշխանական տարբեր խոսափողների կողմից զիջումների օրակարգը լեգիտիմացնելու փորձերին՝ նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Ականատեսների վկայությամբ՝ ավազամրրիկը, որից հետո սկսվել է թույլ անձրև, մոլեգնել է ոչ միայն Բիշքեկում, այլև քաղաքին հարող Չուի մարզի շրջաններում։
Հանդիպման սկզբում Սիսակ Գաբրիելյանը շնորհավորել է Վրաստանին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու կապակցությամբ: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, ինչն ամրագրված է Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների գործողությունների ծրագրում:
Ռուբեն Ռուբինյանի գնահատմամբ վերջին տարիներին վերելք է ապրում միջխորհրդարանական համագործակցությունը, որին նպաստում է բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը:
«Ես չգիտեմ, թե իշխանությունն ինչ է զիջում Ադրբեջանին, բայց ոսկեպարցիները զիջելու տեղ չունեն։ Ինքս զիջման որևէ գործընթաց չեմ սկսում ու որևէ ցանկություն չկա որևէ բան զիջելու։ Նույնը ես ասում եմ մեր ամբողջ ժողովրդին՝ անկախ նրանից՝ Ոսկեպա՞րն է, թե՞ հայկական այլ գյուղ ու տարածք, հայրենիքը բոլորիս համար սուրբ է։ Այստեղ միայն Ոսկեպարի հարցը չէ, այլ մեր ամբողջ հայրենիքի»,- եզրափակեց Միհրան Մախուդյանը։
Ըստ զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվության՝ ձնահյուսը ծածկել է երկու մարդու, նրանցից մեկը կարողացել է ինքնուրույն դուրս գալ անվտանգ վայր: