Հայաստանը հայտնվել է այնպիսի կոնգլոմերատում, որտեղ հայտնվողներն այլևս պետություն չեն՝ առնվազն ներքին բովանդակությամբ։ Իսկ ներքին բովանդակություն չունեցող պետությունները, որոնք չպետություններ են՝ ըստ էության ու իրականում, սահմաններ չեն ունենում։ Որովհետև որպես սահման ներկայացվողը ոչ թե սահման է, այլ պետությունը կապիտուլյացրած երկրի զորամասի չափառ։
«Ես չեմ բացառում մուրացկանության լոկալ արգելքը: Գոյություն ունեն տարբեր «կողմ» և «դեմ» այն բանին, թե արդյոք այդ արգելքը կլինի հատուկ վայրերում կամ ազգային մակարդակով»,- հայտարարել է Շվեդիայի կոմունաների հարցերով նախարար Արդալան Շեկարաբին:
Աշխարհում առաջատար Fastcompany.com մեդիա ռեսուրսը հրապարակել է 10 քաղաքների ցանկը, որոնք մատչելի են արտասահմանում ապրելու և աշխատելու համար: Այդ քաղաքների թվում է նաև Երևանը:
Խոսելով ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների մասին, Թուրքիայի հետ սերտ կապեր ունեցող SETA հիմնադրամի համակարգող Բուրհանեթին Դուրանն ընդգծել է, որ Վաշինգտոնից հնչող հայտարարություններից Թուրքիայում շատերը եզրակացնում են, որ ԱՄՆ-ում կնախընտրեին Էրդողանի իշխանության տապալումը.
Ռուսաստանի սևծովյան նավատորմի հրթիռային նավերը երեք թևավոր հրթիռ են արձակել «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման դիքերի վրա:
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը մի խումբ մարդկանց է ձերբակալել, որոնք կարող են կապ ունենալ թուրք գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ, ում Թուրքիան մեղադրում է երկրում ռազմական հեղաշրջման փորձի մեջ:
«Հաղթանակս նվիրել եմ մորս, նա վիթխարի խթան է հաղորդել ինձ աշխատելու համար, իմ մարզչին ու երկրին: Այժմ ծրագրում եմ ոչ մեծ ընդմիջում, փոքր-ինչ կհանգստանամ եւ կսկսեմ նորից պատրաստվել մրցումների: Մինչեւ Տոկիոն հեռու Է, դեռ Բրազիլիայի Օլիմպիադան չի ավարտվել, բայց կպատրաստվեմ, հեռանալ չեմ ծրագրում»,- ասել է Եգորյանը:
Հունաստանի իշխանությունները ձեռնամուխ են եղել Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձից հետո ուղղաթիռով երկիր փախած թուրք զինծառայողներին ապաստան տրամադրելու հարցի քննարկմանը, հայտնում է AFP գործակալությունը:
«Երբ երկու երկրների քաղաքացիներն այցելեն միմյանց երկիր և ծանոթանան միմյանց հնարավորություններին, դա պատճառ կդառնա, որպեսզի հետագայում հարաբերությունների զարգացման վրա ավելի կենտրոնացած աշխատեն, և դա, բնականաբար, բարենպաստ կլինի պետությունների համար»:
Այսօր Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում մի խումբ տեղացիներ հարձակվել են Ճապոնիայից ժամանած զբոսաշրջիկների վրա` բղավելով. «Գյավուրներ, հեռացեք այստեղից», գրում է թուրքական Сumhuriyet պարբերականը:
Թուրք իրավապահները 4 մարդու են ձերբակալել Ստամբուլում ադրբեջանցի քրեական հեղինակություն Ռովշան Ջանիևին (Լենքորանսկի) սպանելու կասկածանքով, հաղորդում է թուրքական Milliyet թերթը:
Թուրքիան և Իրանը քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի`երեկ Թեհրան կատարած այցի ընթացքում, հայտնում է թուրքական Hurriyet թերթը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի առաջարկին և Կրթության նոր նախարար է նշանակել ՌԴ նախագահի վարչակազմի աշխատակից Օլգա Վասիլևային:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ կցանկանար 2017թ. առաջադրվել երկրորդ նախագահական ժամկետին, սակայն դա կանի միայն հաղթանակի շանսի դեպքում:
Այս շաբաթ ռուսական ռմբակոծիչները դուրս եկան իրանական ավիաբազաներից` գրոհելու Սիրիայում զինյալների դիրքերը: ԱՄՆ Պետդեպարտամենն այնպիսի տեսք է ընդունել, կարծես դա նրան չի զարմացնում, այնինչ պետք է զարմանար, գրում է The Washington Post-ը:
Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի լրագրող Արիս Նալջըն հայտնվել է Ադրբեջանի արտգործնախարարության «անցանկալի անձանց» «սեւ ցուցակում»:
ՌԴ կրթության նախարար Դմիտրի Լիվանովը կլքի իր պաշտոնը, հայտնում է РБК-ն` վկայակոչելով ՌԴ կառավարությունում իր աղբյուրին:
Ավելի քան 20 մարդ է տուժել Նյու Յորքի Սթեյթեն-Այլենդ շրջանում տեղի ունեցած ուժեղ հրդեհի հետևանքով, հայտնում է New York Daily News-ը:
Ադրբեջանում առաջարկում են մաշկազերծել սպորտի եւ երիտասարդության նախարար Ազադ Ռահիմովին` Ռիոյի օլիմպիական խաղերում ադրբեջանական թիմի անդամների խայտառակ պարտությունների համար:
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Մաքսային օրենսգրքի վերաբերյալ պայմանագիրը պլանավորվում է ստորագրել դեկտեմբերին: Այս մասին հայտնել է Բելառուսի պետական մաքսային կոմիտեի մամուլի ծառայությունը:
Ձերբակալվել է դեսպան Գյուրջան Բալըքը, որը այն ժամանակահատվածում, երբ Թուրքիայի ԱԳՆ-ն ղեկավարում էր Ահմեդ Դավութօղլուն, եղել է գերատեսչության քարտուղարն ու հատուկ խորհրդականը և համարվել է Դավութօղլուի «աջ ձեռքը», գրում է Hürriyet-ը:
Ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր «The Game»-ը շնորհավորել է Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին ու արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանին: «The Game»-ը ինստագրամում հետևյալ գրառումն է կատարել.
«Միշայից հետո 4 տարի գործող իշխանությունները ոչինչ չեն արել, թեև կարող էին շատ բան անել: Այսօր Վրաստանում առաջընթաց չկա, ստագնացիա է, իսկ ներկայիս իշխանությունները ցանկություն չունեն ոչինչ փոխելու»,- ասել է նա:
Անցած գիշեր շուրջ 1500 մարդ է տարահանվել Ֆրանսիայի Օլերոն կղզում (Ծովամերձ Շարանտայի դեպարտամենտ) գտնվող քեմպինգում բռնկած հրդեհի պատճառով: Այս մասին հայտնել է դեպարտամենտի հրշեջ ծառայությունը:
«Ժամանակին ես ամերիկացիներին ասում էի` դուք փորձում եք տարբեր երկրների մարդկանց վզին փաթաթել ժողովրդավարությունը, այն բաժանում եք, ինչպես փաթեթներով սուրճը, բայց անհրաժեշտ է մարդկանց ընտրության հնարավորություն տալ»,- ասել է նա:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ Սիրիայում տիրող իրավիճակի հարցով, հայտնում է Anadolu գործակալությունը:
3 մարդ է մահացել և 6-ը վնասվածքներ է ստացել Իրանում ավտոբուսի մասնակցությամբ խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը:
Թուրքական ոստիկանությունը հատուկ օպերացիա է անցկացնում Ստամբուլի համալսարանում Ֆեթուլլահ Գյուլենի շարժման կողմնակիցների դեմ, որոնք մեղադրվում են Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջմանն առնչություն ունենալու մեջ, գրում է թուրքական Sabah թերթը:
Ստամբուլում սպանված ադրբեջանցի քրեական հեղինակություն Ռովշան Ջանիևը (Լենքորանսկի) թաղվել է հայրենի Լենքորան քաղաքում, հայտնում է APA գործակալությունը:
Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը թուրքական TRT Haber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան ու Ռուսաստանը ձեռնամուխ են եղել «Թուրքական հոսք» գազատարի կառուցման շուրջ բանակցությունների վերսկսմանը: