Պուտինը ևս մեկ նախարարի կազատի աշխատանքից. РБК

ՌԴ կրթության նախարար Դմիտրի Լիվանովը կլքի իր պաշտոնը, հայտնում է РБК-ն` վկայակոչելով ՌԴ կառավարությունում իր աղբյուրին:

Այդ մասին պաշտոնական հայտարարություն կարող է արվել արդեն մոտ օրերս:
Լիվանովի մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանել լուրը:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան նույնպես չի մեկնաբանել Լիվանովի հնարավոր հրաժարականը:

РБК-ն նշում է, որ նրան աշխատանքից ազատում են խորհրդարանական ընտրություններից 1 ամիս առաջ:

Լիվանովն իր պաշտոնին նշանակվել էր 2012 թվականից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031