Վհուկների որս. Ստամբուլի համալսարանի տասնյակ դասախոսներ են կալանավորվել

Թուրքական ոստիկանությունը հատուկ օպերացիա է անցկացնում Ստամբուլի համալսարանում Ֆեթուլլահ Գյուլենի շարժման կողմնակիցների դեմ, որոնք մեղադրվում են Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջմանն առնչություն ունենալու մեջ, գրում է թուրքական Sabah թերթը:

Օպերացիայի շրջանակում կալանավորվել է 62 դասախոս:
Ոստիկանությունը խուզարկություններ է անցկացնում համալսարանի աշխատակիցների աշխատասենյակներում, որոնք կասկածվում են Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ:

Ավելի վաղ Ստամբուլի համալսարանի 95 դասախոս էր ազատվել աշխատանքից, բացի այդ, ձերբակալվել էր նույն բուհի 31 դասախոս:

Ստամբուլի համալսարանը հիմնադրվել է 1453 թվականին: Այն երկրի ամենաառաջին համալսարաններից է և ամենախոշորը Թուրքիայում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031