
Շվեդիայում մուրացկանությունը կարգելվի

Շվեդիայի կառավարությունը դիտարկում է մուրացկանության նկատմամբ արգելքի սահմանման հնարավորությունը, հայտնում է TASS-ը:
«Ես չեմ բացառում մուրացկանության լոկալ արգելքը: Գոյություն ունեն տարբեր «կողմ» և «դեմ» այն բանին, թե արդյոք այդ արգելքը կլինի հատուկ վայրերում կամ ազգային մակարդակով»,- հայտարարել է Շվեդիայի կոմունաների հարցերով նախարար Արդալան Շեկարաբին:
Հարևան Նորվեգիան և Դանիան արդեն սահմանել են նմանատիպ սահմանափակումներ:
Շվեդիայում այդկերպ իր ապրուստն է վաստակում գրեթե 4000 եվրաներգաղթյալ, հիմնականում` Ռումինիայից և Բուլղարիայից գնչուներ, որոնց թիվը տարեցտարի ավելանում է: