Ադրբեջանում կայացել է քրեական հեղինակություն Ռովշան Լենքորանսկու հուղարկավորությունը

Ստամբուլում սպանված ադրբեջանցի քրեական հեղինակություն Ռովշան Ջանիևը (Լենքորանսկի) թաղվել է հայրենի Լենքորան քաղաքում, հայտնում է APA գործակալությունը:

Ջանիևը թաղվել է հոր հարևանությամբ: «Օրենքով գողի» հուղարկավորությանը ներկա են եղել բազմաթիվ մարդիկ:

Լենքորանսկու մարմինը Ստամբուլից Լենքորան էր բերվել հատուկ չվերթով:
Վերակենդանացման բաժանմունքից ավելի վաղ APA-ի թղթակցին հայտնել էին, որ նրա մարմնից փամփուշտներ են դուրս բերել, վիրավորի ձեռքերն ու ոտքերը կոտրված են եղել, փամփուշտներից մեկը վնասել էր աչքը:

Ջանիևը երեկ սպանվել է Ստամբուլում անհայտ անձանց կողմից: Նրան տեղափոխել էին Ստամբուլի Florence Nightingale հիվանդանոց, որտեղ ստացած վնասվածքներից մահացել էր:
Նա քրեական շրջանակներում հայտնի էր որպես «Լենքորանսկի»: Առաջին անգամ կալանավորվել է 1996թ.: Նա գնդակահարել էր իր հոր մարդասպանին հենց դատարանի դահլիճում: 1997թ. մարտի 4-ին «օրենքով գողը» պայմանականորեն ազատ էր արձակվել:

Գործի հետաքննությունը վարում է Ստամբուլի ոստիկանության գլխավոր վարչությունը:
«Ռոսբալտը» գրում է, որ Լենքորանսկին դարձել է քրեական պատերազմի զոհ, որը ծագել էր Զախարի Կալաշովի (Շաքրո Մոլոդոյ) կալանավորումից հետո:

«Ռոսբալտի» տվյալով` այն բանից հետո, երբ 2016թ. կալանավորվեց ռուսական մաֆիայի պարագլուխ Շաքրո Մոլոդոյը, նրա ընդդիմախոսները, այդ թվում` Մերաբ Ջանգվելաձեն (Մերաբ Սուխումսկի) և Ռովշան Ջանիևը, սկսեցին անսովոր ակտիվություն դրսևորել:

gox] (7) gox] (2) gox] (1)

Մասնավորապես, նրանք իրենց նախաձեռնությամբ չեղյալ հայտարարեցին Մոլոդոյի սահմանած մորատորիումը «օրենքով գողերի» թագադրման վրա, որը առնչություն ուներ Տարիել Օնիանիի և Ասլան Ուսոյանի միջև կոնֆլիկտին:

«Ռոսբալտի» աղբյուրը նշում է, որ Լենքորանսկին դարձավ այդ ակտիվության զոհը:
Հիշեցնենք, որ Երևանում անցկացված «օրենքով գողերի» լայմասշտաբ հավաքին որոշում էր կայացվել ժամանակավորապես դադարեցնել Լենքորանսկու լիազորությունները:

Նրան կասկածում էին 2013թ. Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) գնդակահարությանն առնչություն ունենալու մեջ:

Տեսանյութեր

Լրահոս