Մինչ Օբաման նահանջում էր, Պուտինը Ռուսաստանին վերադարձրեց կայսրության կարգավիճակը. WP
Այս շաբաթ ռուսական ռմբակոծիչները դուրս եկան իրանական ավիաբազաներից` գրոհելու Սիրիայում զինյալների դիրքերը: ԱՄՆ Պետդեպարտամենն այնպիսի տեսք է ընդունել, կարծես դա նրան չի զարմացնում, այնինչ պետք է զարմանար, գրում է The Washington Post-ը:
Ինչպես նշվում է, Մերձավոր Արևելքում իրավիճակի փոփոխությունը իր լիարժեք ընթացքով ընթանում է: Այնտեղ, որտեղ 40 տարի ԱՄՆ-ի և Եգիպտոսի դաշինքը կառավարում էր տարածաշրջանը, Ռուսաստանն ու Իրանն են ներկայումս թելադրում իրադարձությունները:
Հեղինակի կարծիքով` դա 8-ամյա նահանջի և կրճատումների արդյունք է` Բարաք Օբամայի ղեկավարությամբ` միջուկային գործարք Իրանի հետ, Իրաքից զորքերի դուրսբերում, Սիրիայում «լիակատար անգործություն»:
Հոդվածագիրը նշում է, որ ՌԴ նախագահը հաջողությունների է հասնում Մերձավոր Արևելքում, միաժամանակ, նշում է, որ թուլացած երկիր ժառանգած Վլադիմիր Պուտինին հաջողվել է վերադարձնել մեծ կայսրության կարգավիճակը, որի հետ չի կարելի հաշվի չնստել:
Նշվում է, որ Օբաման, ի տարբերություն Պուտինի, չի ձեռնարկում ոչ մի վճռական գործողություններ, այլ խաղում է միջազգային հաշտարարի դեր, իսկ Արևելյան Եվրոպան անդունդի եզրին է, Սիրիան վերածվել է պատերազմի թատերաբեմի, Իրանը կլանում է Իրաքը: