Բաժիններ՝

ԱՊՀ-ի երկրները պլանավորում են փոխանակել ահաբեկիչների ցուցակները

ԱՊՀ-ի մասնակից երկրները պլանավորում են փոխանակել այն անձանց ցուցակները, ովքեր առնչություն ունեն ահաբեկչական գործունեության հետ, եւ ստեղծել ընդհանուր պահոցներ, հուլիսի 25-ին Մինսկում հայտնել է Ղրղզստանի կառավարությանը կից ֆինանսական հետախուզության պետական ծառայության կազմակերպական-իրավական բաժնի վարիչ Չինգիզ Կենենբաեւը։

Հուլիսի 25-26-ը Մինսկում՝ ԱՊՀ-ի գործադիր կոմիտեում, տեղի Է ունենում հանցավոր եկամուտների օրինականացման (լվացման), ահաբեկչության ֆինանսավորման եւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման հակազդման ԱՊՀ պետությունների պայմանագիրի նախագծի համաձայնեցման փորձագիտական խմբի նիստը:

«Լուրջ քայլեր են արվել (փաստաթղթի այս նախագծում 2007 թվականի նախորդ պայմանագրի համեմատությամբ – խմբ.) ահաբեկչության դեմ պայքարի գծով միջազգային համագործակցության շրջանակներում: Մենք նախատեսել ենք, որ պետությունները կարող են ճանաչել ահաբեկիչների ցուցակները, որպեսզի ԱՊՀ-ի տարածքում մենք կարողանանք միավորել ջանքերն այդ տեսակի հանցագործությունների դեմ պայքարի նպատակով, այսինքն՝ կլինեն միացյալ ցուցակներ»,- լրագրողներին ասել է Ղրղզստանի ֆինանսական հետախուզության ծառայության ներկայացուցիչը:

Նա նշել է, որ ցուցակների ճանաչումը կիրականացվի համապատասխան երկկողմ եւ բազմակողմ համաձայնագրերի կնքման միջոցով, եւ բերել է Ղրղզստանի եւ Ռուսաստանի օրինակը, որոնք արդեն փոխանակում են նման տեղեկատվությունը: «Եթե փորձագիտական նիստը հավանություն տա պայմանագրի նախագծին, ապա պլանավորվում է նոյեմբերին դրա ստորագրումը Կառավարությունների ղեկավարների խորհրդի շրջանակներում»,- ասել է Կենենբաեւը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս