Բաժիններ՝

Աֆղան ուժայինները ոչնչացրել են ավելի քան 140 զինյալների

Աֆղան ուժայինները հուլիսի 24-ին ավիահարվածների ընթացքում ոչնչացրել են ավելի քան 140 զինյալների, հաղորդել է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով բանակի հայտարարությունը։

Աֆղանստանի զինված ուժերի տեղեկատվությամբ՝ «Թալիբան» արմատական շարժման առնվազն 143 զինյալներ, ներարյալ ինը հրամանատարներ են ոչնչացվել, եւս 17-ը վրավորվել այն ավիահարվածների շնորհիվ, որոնք նրանց դիրքերին են հասցվել Ֆարյաբի հյուսիսային նահանգում:

Վերջին ամիսներին Աֆղանստանում իրադրությունն զգալիորեն վատթարացել է: «Թալիբան» արմատական շարժումը որն ավելի վաղ զգալի տարածքի էր տիրում երկրի գյուղական շրջաններում, հարձակում Է ծավալել խոշոր քաղաքների վրա: Նաեւ երկրի տարածքում ուժեղացել է «Իսլամական պետության» ազդեցությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս