Դաշնային խորհուրդը խնդրել է Պուտինին Լեհաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել
Դաշնային խորհուրդը Ռուսաստանի Դաշնության նախագահին խնդրել է հանձնարարել համապատասխան բաժանմունքներին մշակել պատժամիջոցներ՝ ի պատասխան Լեհաստանի՝ խորհրդային զինվորներին նվիրված հուշարձանները քանդելու որոշման: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
«Խնդրում ենք գործադիր իշխանության համապատասխան դաշնային մարմիններին Լեհաստանի հետ երկկողմանի համագործակցության բնագավառներում սահմանափակող բնույթի միջոցների հնարավոր կիրառման հանձնարարական տալ»,- ասվում է սենատորների՝ նախագահին ուղղված դիմումի մեջ:
Լեհաստանի խորհրդարանն օրենսդրության մեջ փոփոխություններ էր ընդունել, որոնք նախատեսում են քանդել հուշարձաններն ու հուշանշանները, այդ թվում նաև նրանք, որոնք նվիրված են 1944-1945 թթ. գերմանական օկուպացիայից Լեհաստանն ազատագրած խորհրդային զինծառայողների հիշատակին: