Իսրայելը կհեռացնի Տաճարի լեռան շուրջ տեղադրված մետաղական դետեկտորները
Իսրայելի իշխանությունները որոշում են կայացրել հեռացնել Իսրայելի Տաճարի լեռան մուտքի մոտ տեղադրված մետաղական դետեկտորները. դրանք կփոխարինվեն տեսահսկիչ տեսախցիկներով: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը՝ հղում կատարելով The Jerusalem Post-ին:
Այսպիսի որոշում է ընդունվել իսրայելական ոստիկանության և անվտանգությամբ զբաղվող ընկերությունների միջև ինտենսիվ բանակցությունների արդյունքում:
Իրավիճակը Երուսաղեմում կտրուկ սրվել էր հուլիսի 14-ից հետո, երբ երեք զինված պաղեստինցիներ Տաճարի լեռան վրա սպանել էին երկու իսրայելցի զինծառայողի: Դրանից հետո հրեական պետության իշխանությունները Ալ-Աքսա մզկիթի շրջանում գործի էին դրել անվտանգության լրացուցիչ միջոցներ, ինչպես նաև կառույցի մուտքի մոտ մետաղական դետեկտորներ էին տեղադրել:
Սրան հաջորդել էին պաղեստինցիների և իսրայելական ոստիկանների միջև մարդկային կորուստների հանգեցնող բախումներ:
Իրենց տան մեջ սպանվել էին նաև երեք իսրայելցիներ: