Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովին նշանակել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների պատվիրակության ղեկավար՝ փոխարինելով պաշտոնից ազատված Անդրեյ Երմակին։
Ստամբուլում հանդիպեցի Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ոկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնության ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվել է Սանկտ Պետերբուրգում՝ մասնակցելու հանձնաժողովի համանախագահների երրորդ աշխատանքային հանդիպմանը։
Վրաստանի իշխանությունները վրաց-ամերիկյան հարաբերություններում քայլ են արել և այժմ սպասում են ԱՄՆ-ի պատասխանին: Այս մասին Sputnik Грузия-ի փոխանցմամբ, հայտարարել է խորհրդարանի խոսնակը։
Ինդոնեզիայի Սումատրա կղզում անձրևներից հետո տեղի ունեցած ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 303-ի, շաբաթ օրը հայտարարել է երկրի աղետների հետևանքների մեղմացման գործակալության ղեկավարը:
Լիբիայի արևելքում գտնվող Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ագիլա Սալեհը կոչ է արել երկրի Բարձրագույն ազգային ընտրական հանձնաժողովին անհապաղ կիրառել ուղիղ նախագահական ընտրությունների մասին օրենքը և հնարավորինս շուտ նախագահական ընտրություններ անցկացնել։
Ռուսաստանի Դաշնության Կրոնշտադտ քաղաքի «Հայրենասեր» զբոսայգում նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ նավատորմի հայազգի ծովակալ Հովհաննես Իսակովի (Հովհաննես Ստեփանի Տեր-Իսահակյան) կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանականներ, Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի, ինչպես նաև քաղաքի վարչակազմի ներկայացուցիչներ։
«Առաջարկ Հայաստանին» նախագծի առաջարկով ներկայացնում եմ Հայաստանի և Արաբական աշխարհի համագործակցության ամբողջական հայեցակարգը։
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վինսեն Ժիրոյի հետ:
Վրաստանի ընդդիմության առաջնորդներից մեկը ձերբակալվել է Թբիլիսիում դատարանի շենքը հրկիզելու փորձի համար:
Կալիֆոռնիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասսի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Թուրքիայում գտնվող Հռոմի Պապ Լևոն 14-րդն այցելել է Ստամբուլի հայտնի Սուլթանահմեթ մզկիթ (Կապույտ մզկիթ)։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
«Սև Ուրբաթի» գնորդները ստիպված են եղել ապաստան փնտրել այն բանից հետո, երբ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարա քաղաքի Westfield Valley Fair առևտրի կենտրոնում կրակոցներ են հնչել, որի հետևանքով, ըստ ոստիկանության, վիրավորվել է երեք մարդ, հայտնում է LA Times-ը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ բարձրաստիճան դիվանագետ Կայա Կալլասի հետ՝ Իսրայելի ռեժիմի կողմից տարածաշրջանում միջազգային իրավունքի շարունակական խախտումները դատապարտելու համար, հաղորդում է Tasnim-ը։
«Ինչ վերաբերում է մեզ, ապա Հարավային Կովկասում զսպման ու հակակշռման մեխանիզմների բացակայության պայմաններում այս բնական գործընթացը շարունակվելու է մինչև բալանսի վերականգնումը»:
Ուրբաթ օրը պայթյուններ են որոտացել Սև ծովում՝ Թուրքիայի Բոսֆորի նեղուցի մոտ, գտնվող երկու լցանավերի վրա. ինչի հետևանքով հրդեհներ են բռնկվել, հայտնում է Reuters-ը:
Ադրբեջանում կրկնակի ստուգում են նախկինում զորակոչից տարկետում ստացած անձանց առողջական վիճակը, հաղորդում է Report-ը:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բաց կթողնի դեկտեմբերի 3-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը ընթանում է համակարգված, հետևողականորեն և, ամենակարևորը՝ առանց որևէ արտաքին միջամտության։
Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալի ֆոնին իր աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հրաժարականից հետո Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին այժմ առանց պրոդյուսերի է մնացել Միացյալ Նահանգների հետ շարունակվող բանակցությունների ընթացքում:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը քննադատության է արժանացել Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաների կողմից՝ անգլերենի չիմացության պատճառով։ Սա է պատճառը, որի մասին հայտնել է բրիտանական The Telegraph հրատարակությունը։
Ռուսաստանին զսպելու և թուլացնելու Արևմուտքի երկարատև նախագիծը փլուզվում է, և Ուկրաինան, որն օգտագործվում է այս նպատակով, գտնվում է ոչնչացման եզրին։
Ուկրաինական պատվիրակությունը մեկնել է Միացյալ Նահանգներ՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման Վաշինգտոնի խաղաղության ծրագիրը քննարկելու համար: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել է իր վենեսուելացի գործընկեր Նիկոլաս Մադուրոյի հետ հանդիպման հնարավորությունը: Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ռուսաստանը, Ուկրաինան և Միացյալ Նահանգները պետք է դառնան բիզնես գործընկերներ՝ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման արդյունքում «բարգավաճելու» համար:
Իրանի արտործնախարար Աբաս Արաղչին ելույթ է ունեցել երկրի ԱԳՆ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում կազմակերպված «Միջազգային իրավունքը՝ հարձակման, ագրեսիայի և պաշտպանության պայմաններում» խորագիրը կրող գիտաժողովի շրջանակներում։
Ավելի ուշ պարզվել է, որ նա սովորել է Bioterra համալսարանում։ Պաշտոնյան պնդել է, որ համացանցից ներբեռնել է ռեզյումեի ձևաթուղթ, որտեղ լռելյայն ռեժիմով ընտրվել էր Athenaeum անունը, իսկ նա մոռացել է այն փոխել։
H3N2 նոր տարբերակի բնորոշ ախտանիշներից են հանկարծակի ջերմությունը, որը կարող է լինել միջինից բարձր, ինչպես նաև ուժեղ մարմնական թուլությունը։
Դեկտեմբերի 1-ին ուժի մեջ մտած նոր կանոնների համաձայն՝ պարզեցված ընթացակարգերը, այդ թվում՝ օտարերկրացուն աշխատանք վստահելու դիմումը, կկիրառվեն հետևյալ երկրների քաղաքացիների համար.
Հաղորդվում է, որ զինծառայողը կորցրել է ոտքը, նրա վիճակը գնահատվում է ծանր: