Իրանի ԻՀՊԿ հետախուզությունը հայտնել է երկրում անկարգությունների գլխավոր հրահրողի ինքնությունը. նա կին է
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական կազմակերպությունն ուրբաթ երեկոյան հայտարարել է, որ երկրում տեղի ունեցած վերջին անկարգությունների գլխավոր հրահրողը եղել է մի կին, ով ներկայացել է որպես Ռահա Պարհամ, սակայն նրա իսկական անունը Նազանին Բարադարան է, հայտնում է Mehr-ը։
ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում նա երեք անգամ փոխել է իր անունները և «նրա գործողությունները կողքից վերահսկվել են Պենտագոնի սպայի կողմից»։
