Բաժիններ՝

Վրաստանի ոսկու պահուստի արժեքը գերազանցել է 1 մլրդ դոլարը

Վրաստանի ազգային բանկի (ԱԲ) ոսկու պահուստի արժեքը 2025 թվականի դեկտեմբերին գերազանցել է 1 միլիարդ դոլարը՝ կրկնապատկվելով 2024 թվականի մարտի համեմատ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

2024 թվականի մարտին ԱԲ-ն գնել է մոտ 500 միլիոն դոլար արժողությամբ 229 հազար 478 ունցիա (7.137 տոննա) ոսկի։ Ընթացիկ փոխարժեքներով մեկ ունցիան վաճառվում է 4,450 դոլարով, ինչը ոսկու դիրքի արժեքը բարձրացնում է մինչև 1 միլիարդ դոլար։

Միայն 2025 թվականի դեկտեմբերին պահուստում ոսկու արժեքն աճել է 40.6 միլիոն դոլարով, իսկ ամբողջ տարվա ընթացքում՝ 404 միլիոն դոլարով։

Ոսկու գնի աճը Վրաստանի միջազգային պահուստի աճի հիմնական գործոններից էր, որը դեկտեմբերին հասավ պատմական առավելագույնի՝ 6.16 միլիարդ դոլարի (ամսվա ընթացքում 342.6 միլիոն դոլարի աճ)։ Մեկ տարվա ընթացքում պահուստն աճել է 38%-ով կամ մոտավորապես 1.7 միլիարդ դոլարով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս