Իրանի հարավում ոստիկանությունն առգրավել է մոտ 60.000 միավոր զենք
Իրանի իրավապահ մարմինները Բուշեհր նահանգի հարավային մասում ցուցարարներից առգրավել են մոտ 60,000 զենք։ Այդ զենքերը նախատեսված էին Թեհրանի ցուցարարների համար։ Այդ մասին հաղորդում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի ոստիկանության գլխավոր վարչությանը։
«Բուշեհրում ցուցարարների մոտ հայտնաբերվել է 60,000 զենք, որոնք նախատեսվում էր տեղափոխել Թեհրան»,-ասվում է հայտարարության մեջ։
Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ սկզբում ազգային արժույթի արժեզրկման պատճառով, սակայն հետագայում վերածվել են անկարգությունների և կառավարության դեմ բողոքի ցույցերի, որոնք գագաթնակետին են հասել Իրանի տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչերից հետո։
Ինտերնետային կապը խափանվել է ամբողջ երկրում, հաղորդվել է ցուցարարների և իրավապահ մարմինների շրջանում զոհերի մասին։ Թեհրանը հունվարի 12-ին վերականգնել է իրավիճակի վերահսկողությունը։

