ԱՄՆ ԿՀՎ տնօրենը Վենեսուելայում հանդիպել է ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ

ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռաթքլիֆը։

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ԿՀՎ ղեկավարը Վենեսուելա է մեկնել Դոնալդ Թրամփի հրահանգով։ Ռաթքլիֆի և Ռոդրիգեսի հանդիպումը տևել է մոտ երկու ժամ։

«Նախագահ Թրամփի հրահանգով տնօրեն Ռաթքլիֆը այցելել է Վենեսուելա՝ հանդիպելու ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ և փոխանցելու այն ուղերձը, որ ԱՄՆ-ն ակնկալում է բարելավել աշխատանքային հարաբերությունները»,- նշել է BBC-ի աղբյուրը։

Նրա խոսքով՝ Կարակասում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տնտեսական համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որ Վենեսուելան այլևս չպետք է անվտանգ ապաստան հանդիսանա ԱՄՆ-ի  հակառակորդների համար, մասնավորապես՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվողների։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031