Բաքվի հայ գերիներին «Աստվածաշունչ» չեն տալիս. այրել են անգամ կրոնական դաջվածքները. Սիրանուշ Սահակյան

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հրավիրված ասուլիսին նշեց, որ ռազմագերիների խնդիրը, անկախ ադրբեջանական աղբյուրների մեկնաբանություններից, ունի նաև կրոնական ասպեկտ։

«Այստեղ մենք գործ ունենք հենց քրիստոնյա հայերի դատապարտման հետ, և, որ քրիստոնեությունը վերաբերմունքի առումով գործոն է։ Մեզ ցուցադրում են նաև այդ կրոնական սիմվոլներին առնչվող մի շարք հարցեր, օրինակ՝ թեև առանձին գրքեր թույլատրվում է տրամադրել հայ բանտարկյալներին, սակայն հնարավոր չէ փոխանցել Աստվածաշունչը։

Եվ սա բացատրություն չունի, եթե գրքերի հասանելիություն տրվում է, և անձն ազատ ժամանակ ընթերցելու հնարավորություն ունի, ինչո՞ւ իր ցանկությամբ, իր նախընտրությամբ չի կարող լինել հենց Աստվածաշունչը։ Եվ սա թե՛ Ռուբեն Վարդանյանին է արգելվել, թե՛ այլ բանտարկյալներին: Հրապարակային զեկույցներից նաև, կարծում եմ, տեղեկացված եք, որ կրոնական սիմվոլները հավաքվել են, արգելվել է դրանք թողնել։ Բանտարկյալների մոտ անգամ դաջվածքներն այրվել են, և մեր գնահատմամբ՝ քրիստոնյա լինելը ևս գործոն է, որն ինչ-որ չափով կարող է դժվարացնել այս խնդրի լուծումը: Թերևս այս կետում ես ավարտեմ»,- ասաց նա:

Մանրամաասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս