Գտնում եմ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը կարելի է վերադարձնել առանց ձևականության. Սիրանուշ Սահակյան
Օրերս Բաքվում պահվող 4 պատանդները՝ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը, վերադարձվեցին Հայաստան:
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հրավիրված ասուլիսին նշեց, որ, մասնավորապես, Վիգեն Էուլջեքջյանի պարագայում իրավական ձևականությունները պահպանված չեն եղել:
«Մենք չունենք որևէ տեղեկատվություն, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել 4 հայերին, այդ թվում՝ Վիգենին, և քանի որ ներման արդյունքում նրանք այլևս անազատության մեջ պահվող անձինք չեն, նրանց հանձնել են Հայաստանի Հանրապետությանը կամ քաղաքացիության երկրին: Մենք ունենք ընդամենը ձեռք բերված պայմանավորվածություններ, որոնք հայտնի են դարձել վերջին պահին, և դրանց կյանքի կոչումը եղել է արտաիրավական ճանապարհով»,- մանրամասնեց նա՝ հավելելով, որ իրավական ձևականությունները չեն պահպանվել նաև սիրիացի վարձկաններին Թուրքիայի միջոցով Սիրիա վերադարձնելու դեպքում:
Անդրադառնալով Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին, Սիրանուշ Սահակյանն ասաց, որ արտաքին աշխարհի հետ կապն է ավելի սահմանափակվել, նվազել է ընտանիքի հետ հեռախոսազանգերի քանակը՝ «4 զանգի փոխարեն՝ 2 զանգի հնարավորություն է տրվել»:
Ինչ վերաբերում է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության վերադարձին, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավարն ասաց, որ հնարավոր է նրանց ևս առանց ձևականությունների վերադարձնել:
«Մենք ունեցել ենք դեպք, երբ ռազմագերին Հայաստան է վերադարձվել ընթացող դատավարության շրջանակներում»,- հայտնեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
