Բրյուսելում ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված արարողությունը, որը նախատեսված էր անցկացնել այսօր Բրյուսելի խորհրդանիշներից մեկի՝ Ատոմիումի մոտ, անվտանգության նկատառումներով չեղյալ է հայտարարվել, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով արարողության կազմակերպիչներին:
Սիրիայից օպերատիվ-տակտիկական ավիացիայի ինքնաթիռների դուրսբերումը ՌԴ ավարտվել է, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովին:
Ռուսական կողմի նախաձեռնությամբ մարտի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի միջև:
Կիեւի Պեչորյան շրջանային դատարանը կալանք է դրել այն 11 հաշիվների վրա, որոնք երեք բանկերում բացել են Ուկրաինայի նախկին նախագահի որդի Ալեքսանդր Յանուկովիչին պատկանող ընկերությունները: Այս մասին ասված է դատարանի վճռում, որը հրապարակվել է Ուկրաինայի դատական վճիռների միասնական դատական մատյանում, տեղեկացնում է «Ուկրաինսկիե նովոստի»-ն:
Բելգիայի ոստիկանությունը տարածել Է մարտի 22-ին տեսախցիկների գրանցած տեսագրությունը՝ օդանավակայան մտնող մահապարտներով՝ նպատակ ունենալով լրացուցիչ վկայություններ գտնել: Տեսանյութը տարածվել է YouTube-ում եւ բելգիական հեռուստաալիքներով:
Անօդաչու սարքից տեսախցիկով նկարահանել են «Իսլամական պետության» զինյալներից ազատագրումը Սիրիայի հին քաղաքը՝ Պալմիրան:
Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս արագ հեռանալ Թուրքիայից: Այս մասին հայտնում է Haberturk կայքը: Հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին՝ թերթը գրում է, որ այդ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը Թուրքիայում ահաբեկչական գործողություններ է ծրագրում Իսրայելի եւ Ռուսաստանի քաղաքացիների դեմ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է The Wall Street Journal-ը:
Ֆրանսիական երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթը հրապարակել է Բրյուսելի ահաբեկչությունները պատկերող նոր ծաղրանկար:
Ադրբեջանի անվտանգության կառույցների կողմից վրացիներով խիտ բնակեցված Կախի շրջանում անօրինական կրոնական կազմակերպությունների դեմ անցկացված գործողությունների ժամանակ ձերբակալվել են վրացական կրոնական կազմակերպության 58 անդամներ:
Հայաստանը ողջունում է Սիրիայնի կառավարական զորքերի կողմից Պալմիրայի ազտագրումը: Այս մասին ասված է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում:
Ռուսաստանը Սիրիայից վերադարձրել է 3 հարվածային ուղղաթիռ՝ 2 «Մի-24» և 1 «Մի-35», հայտնում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը: Նրանք Ռուսաստան են վերադարձել Լաթաքիայի «Խմեյմիմ» ավիաբազայից «Ռուսլան» տրանսպորտային ինքնաթիռով:
Բրյուսելի ահաբեկչությունների զոհերի թիվը ավելացել է՝ հասնելով 35-ի, այսօր հայտնել է Բելգիայի առողջապահության նախարար Մագի դե Բլոկը:
Աստանայի օդանավակայանում մարտի 27-ին ղազախական Bek Air լուկոստերի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել: Արտակարգ դեպքի պատճառը դարձել է մինչև վերջ չբացված առջևի շասսին, որի պատճառով ինքնաթիռն ստիպված է եղել հողին վայրէջք կատարել «քթով»:
Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել մեդիամագնատ Միխայիլ Գուցերիևի որդու՝ Սաիդի հարսանիքը, հայտնում է LifeNews-ը:
Միլիարդատեր, հանրապետական Դոնալդ Թրամփի անունով գերեզմանաքար է տեղադրվել Նյու Յորքի Կենտրոնական այգում, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Մարտի 28-ին երեք հրթիռ է պայթել Աֆղանստանի խորհրդարանի շենքի մերձակայքում, դրանցից մեկն ընկել է օրենդիր ժողովի համալիրի բակում: Այս մասին տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը: Միջադեպի ժամանակ աֆղանական խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները խորհրդակցություն էին անցկացնում օրենսդիր մարմինի շենքում:
Այսօր առավոտյան Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության շենքում ծագած հրդեհի հետևանքով մեկ մարդ է տուժել, հայտնում է Interfax-ը:
Газета-ի փոխանցմամբ՝ օդանավակայանի մամուլի խոսնակ Մագդալենա Բոյարսկան հայտարարել է, թե տարհանման պատճառը կարող էր լինել ինչ-որ մեկի թողած բեռը: Նա չգիտի իրական պատճառը: Մագդալենա Բոյարսկան նաև նշել է, որ ստուգումներ են անցկացվում:
ՆԱՏՕ-ի օդուժի կողմից Սերբիայի օբյեկտների ռմբակոծումների 17-րդ տարելիցի առթիվ կազմակերպված ցույցին հազարավոր մարդիկ են մասնակցել:
Ռուսաստանը հետևողականորեն ջանքեր է գործադրում, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը տեղում չդոփի: Այս մասին նախօրեին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Սիրիայի կառավարական զորքերը «Անապատի ճուռակներ» աշխարհազորայինների օգնությամբ ազատագրել են Պալմիրա (Թադմոր) քաղաքը, որը ԴԱԻՇ-ի ահաբեկիչների ձեռքում էր մոտ մեկ տարի: Քաղաքը մշակութային ժառանգության կենտրոն էր ու կարևոր ռազմավարական կետ:
Սիրիայի կառավարական զորքերն ազատագրել են Պալմիրան: Քաղաքը ԴԱԻՇ-ի ահաբեկիչների ձեռքում էր մոտ մեկ տարի: Քաղաքը մշակութային ժառանգության կենտրոն էր ու կարևոր ռազմավարական կետ:
Ժնևում կայանալիք` Սիրիայից փախստականների աջակցությանը նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 29-ին կմեկնի Շվեյցարիա։
Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը շնորհավորել է Սիրայի նախագահ Բաշար Ասադին Պալմիրան ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից ազատագրելու կապակցությամբ: Այս մասին նա գրել է Telegraph-ի հեղինակային սյունակում:
Բելգիայի ոստիկանությունը, որը հետաքննում էր Բրյուսելի օդանավակայանում պայթյունները, ավարտել է աշխատանքները դեպքի վայրում, հայտնում է BBC-ն:
Ամերիկացի սենատոր Բեռնի Սանդերսը վստահ հաղթանակ է տարել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նկատմամբ 3 նահանգներում՝ Ալյասկայում, Վաշինգտոնում և Հավայան կղզիներում, որտեղ շաբաթ օրը տեղի են ունեցել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության թեկնածուի առաջադրման ներկուսակցական ընտրությունները, հայտնում է BBC-ն:
Վրաստանը հպարտանում է ազգությամբ հայ իր երեխաներով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը», հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ շնորհավորելով Հայ առաքելական եկեղեցու հավատացյալներին Զատկի տոնի կապակցությամբ:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով ադրբեջանցի զինծառայողները հետմահու արժանացել են մեդալի:
Պակիստանի Լախոր քաղաքում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով սպանվել է նվազագույնը 70 մարդ, որից 29-ը երեխաներ են, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով ԶԼՄ-ներին: