Լավրովը և Թիլերսոնը հանդիպում են անցկացրել Նյու Յորքում
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Ռեքս Թիլերսոնը քննարկել են Սիրիայի շուրջ փոխգործակցությունը եւ Ուկրաինային վերաբերյալ Մինսկի համաձայնությունների իրագործման ընթացքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նյու Յորքում կայացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպումը: Կողմերը քննարկել են փոխգործակցությունը սիրիական ճգնաժամի շուրջ եւ Մերձավոր Արեւելքի ու Աֆրիկայի հյուսիս իրադրության այլ ասպեկտներ, ինչպես նաեւ Մինսկի համաձայնությունների իրագործման ընթացքը»- նշել է նա:
Իր հերթին ԱՄՆ-իՊետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթի հրապարակած հայտարարության մեջ ասված է, թե Լավրովը եւ Թիլերսոնը հայտարարել են, որ հանձնառու են վերացնել կոնֆլիկտային իրավիճակները Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելիս, ինչպես նաեւ արաբական հանրապետությունում բռնությունների մակարդակի իջեցմանը:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեւել է շուրջ 50 րոպե: Բանակցությունները տեղի են ունեցել ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցչությունում: