Նյու Յորքում բացվում է ՄԱԿ-ի բարենորոգման շուրջ Թրամփի նախաձեռնած գագանթնաժողովը
Նյու Յորքում համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում բացվում է ՄԱԿ-ի բարենորոգմանը նվիրված գագաթնաժողովը, որը նախաձեռնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ Այն մասին, որ Սպիտակ տան ղեկավարը լրջորեն է տրամադրված փոփոխությունների հասնելու ՄԱԿ-ի գործունեության հարցում, սեպտեմբերի 15-ին լրագրողների համար կայացած հատուկ ճեպազրույցում պատմել են համաշխարհային կազմակերպությունում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին եւ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Հերբերտ Մաքմասթերը:
Ինչպես ընդգծել է Հեյլին, ՄԱԿ-ի բարենորոգման վերաբերյալ առաջարկություններին, որոնք առաջադրել է Թրամփի վարչակազմը, հավանություն են տվել 120 պետություններ»: Նրա խոսքով՝ «120 երկիրը տպավորիչ թիվ է»,- եւ նրանք բոլորը կմասնակցեն մեկօրյա հանդիպմանը՝ այդ առաջարկությունների քննարկման համար: Մաքմասթերն իր հերթին նշել Է, որ Թրամփը գագաթնաժողովում «աջակցություն կհայտնի բարենորոգման ուղղությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի գործադրած ջանքերին»:
Հեյլին հակիրճ ուրվագծել Է երկու թեմաներ, որոնք մնացյալների թվում կքննարկվեն գագաթնաժողովում. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի վերակառուցման անհրաժեշտությունը եւ խաղաղապահ գործողությունների արդյունավետության բարձրացումը:
Գուտերիշն, ինչպես հայտնել են ՄԱԿ-ի քարտուղարությունում, ստացել է հրավեր եւ կայանալիք համաժողովը համարում է «շատ կարեւոր միջոցառում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: