
Լոնդոնի մետրոյում ահաբեկչության մեջ կասկածվողները փախստականներ են Իրաքից և Սիրիայից. Telegraph

Լոնդոնի մետրոյում ահաբեկչական գործողությանը մասնակցության կասկածանքով ձերբակալվածները, ենթադրաբար, փախստականներ են Իրաքից եւ Սիրիայից: Այդ մասին հայտնել է Telegraph թերթը:
Սեպտեմբերի 16-ին Դուվր նավահանգստի շրջանում բրիտանացի ոստիկանները ահաբեկչական գործողության կապակցությամբ ձերբակալել են 18-ամյա երիտասարդի: Նուն օրն ավելի ուշ Լոնդոնի իրավապահները 21-ամյա տղամարդու են ձերբակալել Հաունսլոուի շրջանում:
Telegraph-ի տվյալներով՝ ձերբակալված 18-ամյա երիտասարդն, ում անունը չի հայտնվում, Մեծ Բրիտանիա է ժամանել մի քանի տարի առաջ Իրաքից: Երկրորդը՝ 21-ամյա կասկածյալը՝ Յահյա Ֆարուխ անվամբ, սերում է Սիրիայից:
Սեպտեմբերի 15-ին առավոտյան Լոնդոնի արեւմուտքի Parsons Green կայարանում տեղի է ունեցել պայթյուն: Սեպտեմբերի 16-ին տուժածների թիվը հասել է 30-ի, որոնք վերքեր եւ այրվածքներ են ստացել: Ոստիկանության տվյալներով՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը ամբողջ ուժով չի գործել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: