
Ռումինիայում առնվազն ութ մարդ է զոհվել փոթորկի պատճառով

Առնվազն ութ մարդ է զոհվել Ռումինիայի արեւմուտքում մոլեգնած փոթորկի պատճառով, տուժել է67 մարդ: Այդ մասին հայտնել է BBCNews-ը:
Առավել մեծ թվով մարդիկ են զոհվել Տիմիշոարի քաղաքի շրջանում, որտեղ քամու արագությունը հասնում էր ժամում 100 կիլոմետրի: Փոթորիկը տապալել է բազմաթիվ ծառեր եւ պոկել տների տանիքներ: Առանձին շրջաններում խախտված է ջրի եւ էլեկտրականության մատակարարումը:
Տիմիշոարի քաղաքագլուխ Նիկոլաե Ռոբուն Digi 24 հեռուստաալիքի եթերում ասել է, որ վերահաս փոթորկի մասին ոչ ոքի չէին նախազգուշացրել:
Ներկայում փոթորիկը շարժվում է Ուկրաինայի ուղղությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը