
Իրաքյան Քրդստանը հրաժարվել է հետաձգել անկախության հանրաքվեն

Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի անցկացման բարձրագույն հանձնաժողովը մերժել է արեւմտյան երկրների՝ հանրահարցմանն այլընտրական առաջարկությունը: Այդ մասին աված է ընտրական մարմնի հայտարարության մեջ: Այլընտրանքին վերաբերող հարցը գլխավորներից մեկն էր հանձնաժողովի՝ կիրակի կայացած նիստում:
«Այդ առաջարկությունները չեն բովանդակում երաշխիքներ, որոնք կբավարարեին տարածաշրջանի բնակիչներին… Հանրաքվեն տեղի կունենա ավելի վաղ նշանակված ժամկետում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դրա հետ մեկտեղ նշվում է, որ հանձնաժողովը «կշարունակի բանակցությունները համաշխարհային հանրակցության բոլոր շնհագրգիռ կողմերի հետ»:
Ինքնավար Իրաքյան Քրդստանի իշխանությունները Իրաքից անջատվելու շուրջ հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին՝ անտեսելով կենտրոնական իշխանությունների կարծիքը: Բաղդադում քվեարկությունը համարում են անօրինական, դրան դեմ է քվեարկել խորհրդարանը: Անցած շաբաթ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ կայացած հանդիպմանը հանդես են եկել այլընտրական առաջարկությամբ՝ հորդորելով հետաձգել անկախության հանրաքվեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: