
«Եթե Կատալոնիան անկախանա, ուրիշներն էլ կցանկանան նույնը անել». Յունկեր

Եթե Կատալոնիան անկախանա, ուրիշներն էլ կարող են ցանկանալ հետեւել այդ տարածաշրջանի օրինակին: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը՝ ելույթ ունենալով Լյուքսեմբուրգի համալսարանում:
Յունկերի ելույթը հեռարձակել են Եվրահանձնաժողովի ծառայությունները: «Եթե Կատալոնիան անկախ դառնա, ուրիշներն էլ կցանկանան նույնը անել: Դա ինձ դուր չի գալիս»,-ասել է Յունկերը: ԵՀ-ի ղեկավարն ընդգծել է, թե չի ցանկանում Կատալոնիայի անջատումն Իսպանիայից:
«Ես շատ անհանգստացած եմ, որովհետեւ հանրակցությունում կյանքը շատ բարդ է թվում: Յուրաքանչյուրը փորձում է ինքնորոշվել, չհասկանալով, որ կարելի է միասին գոյակցել»,-նշել է նա: Յունկերը նաեւ հայտարարել է, որ Բրյուսելը չի կարող միջնորդ դառնալ Մադրիդի եւ Կատալոնիայի միջեւ, որովհետեւ դա պետք է խնդրեն երկու կողմերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: