«Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու կարիք չունի». Էրդողան
Թուրքիան Եվրամիությանն անդամակցելու կարիք չունի, նա պատրաստ է դադարեցնել ԵՄ-ի հետ բանակցություններն այդ հարցի շուրջ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«ԵՄ-ն մեզ ստիպում է սպասել: Մենք համբերում ենք: Եթե դուք ազնիվ եք, ապա հայտարարություն արեք, եկեք վերջ դնենք սրան, մենք ձեր կարիքը չունենք»,-ասել է Էրդողանը՝ Անկարայում ելույթ ունենալով նահանգապետների առջեւ:
Թուրքիան 1963 թվականին ասոցացման համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ, իսկ 1987 թականին միությանն անդամակցելու հայտ է ներկայացրել: Սակայն անդամակցության շուրջ բանակցություններն սկսվել են միայն 2005 թվականին, ընդ որում՝ դրանք քանիցս կասեցվել են տարաձայնությունների պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: