Մցխեթ-Ստեպանծմինդա-Լարս ավտոմայրուղում երթևեկությունը, որը կապում է Վրաստանը Ռուսաստանի հետ, արգելվում է գիշերային ժամերին ձնահոսքի պատճառով: Այս մասին «Նովոստի-Գրուզիային» հայտնել են Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից:
Թուրքական բանակը տանկեր ու զրահամեքենաներ է կենտրոնացնում Գազիանթեփ նահանգում՝ Կարկամիշ ու Քիլիսի բնակավայրերում՝ Սիրիայի Ջերաբլուս քաղաքի սահմանին, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Կանադայի իշխանություններն ընդլայնել են Ռուսաստանի նկատմամբ սահմանափակող միջոցառումները:
ԴԱԻՇ իսլամական խմբավորման անդամները առաջին անգամ կնոջ են գլխատել, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով իրավապաշտպաններին:
Բրյուսելում հունիսի 27-ի գիշերը սպանվել է 25-ամյա ուսանող՝ Գրիգոր անունով (ազգանունը նշված չէ)։
Ինդոնեզիայում ամերիկյան արտադրության ռազմատրանսպորտային Hercules C-130 ինքնաթիռն ընկել է Սումատրա կղզու Մեդան քաղաքի հյուրանոցի ու բնակելի թաղամասի վրա, նվազագույնը 30 մարդ զոհվել է, հայտնում է Reuters-ը:
Ավարտվել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Միխայիլ Գլուշչենկոյի նկատմամբ գործի հետաքննությունը, ով մեղադրվում է պատգամավոր Գալինա Ստարովոյտովայի սպանության կազմակերպման մեջ:
Ըստ ՄԱԿ-ի տեղեկությունների՝ Ուկրաինայում զինված կոնֆլիկտի զոհերի թիվը 6500 է, ևս 16 հազար մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Նախօրեին առաջին Եվրոպական խաղերում հաղթած մարզիկների, մարզիչների, Ադրբեջանի մարզական միությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հեյդար Ալիև» շքանշան է շնորհել իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, ով Բաքվի Եվրոպական խաղերի կազմկոմիտեի նախագահն էր, տեղեկացնում է Trend գործակալությունը:
2014 թվականին աշխարհում իրականացվել է 13463 ահաբեկչական հարձակում, ինչը 2013 թվականի համեմատ 35 տոկոսով ավելի է:
Լոնդոնյան բորսայում Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը Երևանի ժամանակով ժ. 9:47-ի դրությամբ էժանացել է 0,88-ով (1,39%)՝ մինչև 1 բարելի դիմաց 62,38 դոլար: Անցած ուրբաթ օրը շուկայի փակման ժամանակ ֆյուչերսների արժեքը ավելացել էր 0,06-ով (0,09%)՝ մինչև 1 բարելի դիմաց 63,26 դոլար:
Սիրիայի իշխանությունները վստահ են, որ Սիրիայում ճգնաժամի որոշումը պետք է ընկած լինի քաղաքական հարթությունում, հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալլեմը, հայտնում է RIA Novosti-ն:
Սիրիական բանակը հայտնել է, որ զինյալներից ազատել է ռազմավարական նշանակության Հասաքե քաղաքի կարևոր շրջաններից մեկը ԴԱԻՇ-ի զինյալների կողմից գրավելուց մի քանի օր անց, հայտնում է Reuters-ը:
Հունաստանի ֆինանսական համակարգի սահմանափակումների պատճառով եվրոպական բանկերի բաժնետոմսերը կտրուկ նվազել են: Եվրոպական բանկերը Հունաստանի պատճառով 1 օրում կորցրել են ավելի քան 50 մլրդ եվրո այն բանից հետո, երբ Հունաստանը հունիսի 28-ին սահմանափակող միջոցառումներ անցկացրեց , հայտնում է Bloomberg-ը:
Թբիլիսիի բնակիչներին զգուշացրել են, որ քաղաքում հայտնվել են մեծ քանակությամբ օձեր: Նման հայտարարություն է արել Թբիլիսիի քաղաքապետարանի մոնիթորինգի գործակալությունը, հայտնում է Interfax-ը:
Ծագումով հայ հեռուստաաստղ ՔԻմ Քարդաշյանի այցը Երևան դարձել է երկրում շարունակվող սոցիալական անկարգությունների կատալիզատոր: Այս մասին The Daily Beast օնլայն պարբերականում գրել է ռուս լրագրող Աննա Նեմցովան:
Հունաստանի բանկերը այսօրվանից սկսած մեկ շաբաթով դադարեցնում են իրենց գործունեությունը դեֆոլտի ու եվրոգոտուց երկրի դուրս գալու մտավախությունների ֆոնին
Եգիպտոսի գլխավոր դատախազ Հիշամ Բարակատը Կահիրեում իր ավտոմեքենան պայթեցնելու հետևանքով ստացած վնասվածքներից մահացել է, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով եգիպտական ԶԼՄ-ներին:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը այսօր մեկնաբանել է Հունաստանում կայանալիք հանրաքվեի փաստը: Իր ելույթում նա կոչ է արել հույներին «ինքնասպանություն չգործել» ու քվեարկել վարկատուների պայմանների օգտին՝ Աթենքին օգնության տրամադրման դիմաց:
Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը հրաման է ստորագրել երկրում հուլիսի 5-ին վարկատուների հետ համաձայնության գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ: Հրամանը նա հրապարակել է Կառավարական թերթում, այն ուժի մեջ է մտնում դրա հրապարակումից հետո, հայտնում է RIA Novosti-ն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը այսօր կառավարությունում բարձր մակարդակով հանդիպում է հրավիրել հունական պարտքի պատճառով ստեղծված արտակարգ իրավիճակի պարագայում:
«Գոյություն ունեն երկու խիստ տարբեր տեսակներ՝ առաջնային ուռուցքներ, որ ձևավորվում են հենց գլխուղեղի հյուսվածքներում ու երկրորդային, որոնք սկզբնավորվում են այլ օրգաններում: Այդ դեպքում նորագոյացությունները հաճախ կրում են չարորակ բնույթ ու մետաստազներ են տալիս»:
Հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ են ամեն օր սելֆի անում աշխարհի տարբեր քաղաքների տեսարժան վայրերի ֆոնին: Սակայն ԵՄ պաշտոնյաները մտադիր են մարդկանց զրկել իրենց լուսանկարելու հնարավորությունից, օրինակ՝ Փարիզի Էյֆելյան աշտարակի կամ Հռոմի Տրևի շատրվանների ֆոնին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հանգստյան օրերը միասին Ալթայում են անցկացրել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Գագիկ Մելիքյանը եւ Արծվիկ Մինասյանը, Բելառուսի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հունիսի 29-ին հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նամակ է գրել իրանցի պաշտոնյաներին Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ, ասել է իրանցի պատգամավոր Մեհրդադա Բարպաշը:
Հունաստանի իշխանությունները 1 շաբաթով չեղյալ են հայտարարել Աթենքում հասարակական տրանսպորտից օգտվելու վարձավճարը:
Բելգիայի ոստիկանության աշխատակիցները փակել են Բրյուսելի կոմունաներից մեկն ու տարհանել մարդկանց հարակից շինություններից ռումբի մասին հաղորդագրություններից հետո, այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Կահիրեում ավտոմեքենայի պայթեցման հետևանքով Եգիպտոսի գլխավոր դատախազ Հիշամ Բարակատն ստացել է վնասվածքներ, հայտնում է «Ալ-Ահրամ» պարբերականը:
«Ինտեր ՌԱՕ» ընկերությունը չի հաստատում ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, թե պատրաստվում է վաճառել Հայաստանում իր ակտիվները: Այս մասին TASS-ին հայտնել է ռուսական էներգահոլդինգի պաշտոնական ներկայացուցիչը: