Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 7-8-ը: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյուն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Երեքշաբթի օրը Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը կլինի Թուրքիայում՝ Անկարայում, որտեղ նա կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և ելույթ կունենա գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք պաշտպանական արդյունաբերության համաժողովում», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեման կլինի դաշինքի եվրոպական երկրների ռազմական ծախսերի ավելացումը։

