
Երկու մարդ է զոհվել Իտալիայի Լիվոռնոյի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից

Երկու մարդ է զոհվել Իտալիայի Լիվոռնո քաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից: Այդ մասին հայտնել է Rainews24 հեռուստաալիքը:
Նախնական տվյալներով՝ նավահանգստի արդյունաբերական գոտում պայթել է մեթիլային եթերով լցված ցիստեռնը:
Երկու բանվոր մահացել է տեղում, երրորդը ծանր վիճակում է:
Պայթյունից հետո հրդեհ չի առաջացել: Տեղում աշխատում են հրշեջները եւ շտապօգնության անձնակազմերը: Գոտին, որտեղ դյուրավառ հեղուկներ էին պահվում, տարհանված է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: