Լրատվամիջոցները հայտնում են Կեմերովոյի հրդեհի զոհերի թվում հայերի առկայության մասին
Չնայած ՀՀ ԱԳՆ-ն նախօրեին հայտնել էր, որ Կեմերովոյի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած հրդեհի զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ, կամ ազգությամբ հայեր չկան, հայաստանյան որոշ լրատվամիջոցներ հայտնում են հրդեհի հետևանքով զոհերի թվում հայերի առկայության մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, armtimes.am կայքը, մասնավորապես, նշում է, որ 76 զոհերի թվում կան երկու հայեր: Այս մասին կայքին հայտնել է Ռուսաստանի հայերի միության Կեմերովոյի գրասենյակի ղեկավար Գեորգի Անտոնով-Միրզախանյանը: Նրա խոսքով՝ ազգությամբ հայ զոհերը հայր եւ որդի են, բայց ռուսական ազգանուններով՝ Գալանին Դմիտրի Սարգիսի եւ Գալանին Միխայիլ Դմիտրիի: Հայրը ծնվել է 1975 թվականին, որդին՝ 2008:
«Փաստաթղթերում իրենք ռուսներ են համարվում, բայց Դմիտրիի հայրը Սարգիս Կարապետի Խումարյանն է՝ ծնունդով Ախալցխայից, վրացահայեր են: Բայց քանի որ Սարգիս Խումարյանը կնոջից բաժանված է եղել, տղային՝ Դմիտրիին, տվել է մոր ազգանունը՝ Գալանին, եւ բնականաբար տղայի տղան էլ Գալանին է: Դմիտրին Խումարյանի հարազատ տղան է»,- ասել է նա:
«Արմենպրես»-ը լուրի վերաբերյալ փորձում է մանրամասնել ճշտել: