
Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ վերաքննիչ բողոքը

Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիլմբալյուկ-Ռոմանովսկայի դիմում-բողոքը, որով վերջինս բողոքարկում էր անձնական տվյալների ապօրինի տարածման գործի շրջանակներում բանկային պահեստարանից մեկ միլիոն ռուբլու դուրսբերումը:
«Վերաքննիչ բողոքը չի բավարարվել»,- ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն, որոշումը հրապարակել է դատավոր Եկատերինա Շվելևան:
Գործի քննության ընթացքում Ջիգարխանյանի նախկին կնոջ պաշտպան Լարիսա Շիրոկովան հայտարարել է, որ բանկից գումարի դուրսբերումն իրականացվել է ապօրինի, քանի որ գործի շրջանակներում նախատեսվում էր, որ Ցիլմբալյուկ-Ռոմանովսկայի կարողությունից պետք է կալանք դրվեր միայն 200 հազար ռուբլու վրա: Շիրոկովան նշել է նաև, որ իրենք բավարարված չեն Մոսկվայի քաղաքային դատարանի որոշմամբ և պատրաստվում են հանդես գալ վճռաբեկ բողոքով: