Չինաստանի հյուսիսարեւմտյան շրջանի բանկերից մեկի երկու ղեկավարներ աշխատանքից հեռացվել են այն բանից հետո, երբ Համացանցում հրապարակվել է ուսուցման ընթացքում աշխատակիցների հրապարակային պատժի տեսագրությունը:
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի գծով համազեկուցողները ներկայացրել են իրենց այցի արդյունքները:
Սուրբ Աթոռի լրատվական ծառայության տնօրեն հայր Ֆեդերիկո Լոմբարդին հունիսի 21-ին լրագրողների հետ զրույցում ներկայացրել է Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստան կատարելիք այցի մանրամասները, որը տեղի կունենա հունիսի 24-26-ին:
Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ:
Հայաստանը պետք է վերանայի Ռուսաստանի հետ հարաբերությունների բնույթը: Հակառակ դեպքում՝ Ռուսաստանը շարունակելու է պահպանել, ինչպես ռուսներն են ասում, Հայաստանի ու Ադրբեջանի միջև «բալանսը»՝ Ադրբեջանին ծանր զինտեխնիկայի վաճառքը «հավասարակշռելով» Հայաստանից վարունգի ներկրման «մեծահոգությամբ»:
Սինգապուրը ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը՝ համաձայն Bloomberg-ի վարկանշային աղյուսակի, որը հաշվարկվում է ինֆլյացիայի և գործազրկության բանաձևերով:
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցը լուսաբանելու համար հավատարմագրվել է 600 լրագրող։
«Եթե ծանուցում չի կատարվել, դա կստանա իր համապատասխան արձագանքը՝ հաշվի առնելով նույն Վիեննայի փաստաթուղթը։ Դա ևս մեկ անգամ գուցե ապացուցում է, որ արագ, հապճեպ որոշում է կայացվել»,- ասաց վերլուծաբանը։
«Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպմանը զուգահեռ լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումն էլ, իմ կարծիքով, այդ ռազմավարությունը շարունակելու նոր ձև է»,- ասաց նա:
Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, արդեն հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին: Ըստ «Ռիա-նովոստիի»՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Օրելիա Բուշեն:
Պետերբուրգը ռուսական համադրումով փորձել է միջին եզրերով բանաձեւել այս բոլորը. այսինքն վերահաստատել Վիեննան, առանց նշելու հրադադարի թվականները կամ հետաքննության մեխանիզմների հաստատման անհրաժեշտությունը:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ Բունդեսթագի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ Թուրքիայում քաղաքացիական հասարակության զարգացման համար, որն էլ անմիջական ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Նրա խոսքով՝ Բունդեսթագի որոշումից հետո Թուրքիայում հետաքրքիր քաղաքացիական ակտիվություն և շարժ է նկատվել:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը համարում է, որ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) մեծ դիվիդենտներ է բերել Հայաստանին՝ չնայած այդ միության հասցեին այսօր հնչող սուր քննադատությանը:
Գործնականում, բացի Ադրբեջանին պայմանագրով նախատեսված զենքի հետ վարվելու կանոնների ուսուցումից, Իսրայելը չի մարզում ադրբեջանական բանակը: Իսկ ուսուցումը կազմակերպում են սպառազինություններ մատակարարող ընկերությունները:
Ռուս միլիարդատեր Ալեքսանդր Մորդաշովը նախազգուշացրել է, որ տնտեսական աճի արագացումն անհնար է առանց դատական և իրավական համակարգերի բարեփոխումների: Նա նաև ասել է, թե Ռուսաստանի գործարար կլիման «բավական թշնամական է», գրում է rbc.ru-ն:
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգն իր ՀՆԱ-ի ծավալով առաջ է անցել ու դարձել աշխարհի 6-րդ տնտեսությունը ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից հետո, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Անցած հանգստյան օրերին էքստրեմալ տապից մահացել է հինգ մարդ, նշում է AP-ն:
Հակաահաբեկչական գործողությունները Թուրքիայի հարավ-արևելքում ավարտվել են, իշխանությունները ձեռնամուխ են եղել տարածաշրջանի վերականգնմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում, տեղեկացնում է TASS-ը:
Իրանն իր շուկան բացել է տավարի մսի՝ ռուսաստանցի արտադրողների համար, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
ԱՄՆ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին, ինչպես նշված է Բաքվում ԱՄՆ դեսպանության Twitter-յան էջում, ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:
Գերմանիան մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` իր մասին երգիծական բանաստեղծություն գրած երգիծաբանին աջակցած գերմանական թերթի խմբագրին պատժելու պահանջով վճռաբեկ հայցը:
Ադրբեջանը կարող է աղալ ինչ քանակությամբ ասես մարդկանց, կարող է դրա համար օգտագործել ցանկացած քանակությամբ ժամանակ և գումար, սակայն, անկեղծ ասած, դրանում իմաստը շատ փոքր է։ Եթե, իհարկե, ցանկություն չկա, որ պատերազմն անմիջականորեն անցնի Ադրբեջանի տարածք։ Ես նկատի ունեմ ականաֆուգասային, ռելսային պատերազմը, օբյեկտների ենթակառուցվածքների ոչնչացումը:
Եվրոպայի Խորհրդի անդամ հանդիսացող մի պետություն՝ Թուրքիան, ձախստականների հանդեպ ունի այլ մոտեցում` դարձնելով նրանք քաղաքական շահարկումների և անգամ շանտաժի գործիք: Նա նույնիսկ սպառնում է հարևան պետություններին «միգրանտների համար սահմանը բացելով»: Արդյո՞ք սա ընդունելի պահվածք է Եվրոպայի համար: Համոզված եմ ՝ ոչ:
Պատրիարքական փոխանորդն արդյո՞ք նման նամակ ստիպված է եղել գրել: Ի՞ր կողմից է գրել: Ճնշումն իսկապե՞ս մեծ է եղել: Կարող է խոսք լինել շատ հանգամանքների մասին, որոնցից մենք տեղյակ չենք: Իհարկե, ավելի լավ կլիներ, եթե առհասարակ չգրեր: Մեր հասարակությունն արդեն վաղուց պատրիարքական փոխանորդի մասին լավ կարծիքի չէ: Այս նամակն այդ հարցում ունեցած կարծիքներն ավելի ամրապնդեց:
Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն (COREPER), որը հունիսի 21-ին նիստ է անցկացրել Բրյուսելում, համաձայնեցրել է Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական սահմանափակիչ միջոցները վեց ամսով երկարացնելը: Այս մասին Բրյուսելում «Ինտերֆաքս»-ին հայտնել է եվրոպական դիվանագիտական մի աղբյուր:
Խաղաղության միակ շանսն Ադրբեջանի և ԼՂՀ-ի համաձայնությունն է «ճանաչում՝ տարածքների դիմաց» ձևակերպմանը: Դրա շրջանակում Բաքուն կճանաչի նախկին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը (դրա համար այնտեղ կանցկացվի, օրինակ, հանրաքվե), իսկ դրա դիմաց՝ հայերն ադրբեջանցիներին կվերադարձնեն նախկին «Անվտանգության գոտու» տարածքների մեծ մասը՝ թողնելով միայն տարածություն Հայաստանի հետ ցամաքային կամրջի ստեղծման համար:
«ԵՏՄ-ն տնտեսական կառույց է, մենք չպետք է քաղաքականացնենք մեր տնտեսական ինտեգրացիան, որովհետև ցանկացած քաղաքականացում կբերի տնտեսական ինտեգրացման խնդիրների, և ԵՏՄ-ն չի տա այն արդյունքը, ինչ մենք ակնկալում ենք ունենալ»:
Տնտեսական բարեփոխումները, որոնք առաջարկում է անցկացնել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, կարող են հանգեցնել երկրի տնտեսության երկարատև ռեցեսիայի ու աշխատատեղերի զգալի կրճատման, ինչը լրջորեն կազդի ցածր և միջին եկամուտ ունեցող ամերիկացիների գրպանի վրա, ասվում է Moody`s Analytics-ի զեկույցում:
Համաձայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի՝ ԵԱՀԿ-ն հունիսի 22-ին հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում հերթական մշտադիտարկումը կանցկացնի Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ գյուղի մերձակայքում:
Ռուսաստանից ուխտավորների մի քանի խումբ կժամանի Հայաստան՝ Գյումրիի Վարդանանց հրապարակում մասնակցելու Հռոմի պապի մատուցած պատարագին, որին մասնակցելու է 25 հազար կաթոլիկ: