
ԱՄՆ-ը կտրուկ ավելացրել է գազի արտահանումը հեռավոր երկրներ

2017 թվականին ԱՄՆ-ը քառակի ավելացրել է հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) արտահանումը՝ օրական 14,1 մլն խորանարդ մետրից հասցնելով 55 մլն խորանարդ մետրի: Դա հետեւում է ամերիկյան էներգետիկական տեղեկատվության վարչության (EIA) նյութերից։
Արտասահմանյան մատակարարումներն ավելացել են արտահանական հզորությունների մեծացման շնորհիվ, նշում է EIA-ն: Լուիզիանայում՝ Sabine Pass եւ Մերիլենդում՝ Cove Point նախագծերի գործարկման շնորհիվ հեղուկացված գազի արտահանման գծով Միացյալ Նահանգների հզորություններն աճել է օրական մինչեւ 102 մլն խորանարդ մետր: Առաջիկա երկու տարում ԱՄՆ-ը պլանավորում է գործի դնել եւս չորս նախագիծ:
Ամերիկյան ՀԲԳ-ի մոտավորապես 53 տոկոսն արտահանվել է Մեքսիկա, Հարավային Կորեա եւ Չինաստան: Արտահանման ընդհանուր ծավալում Հարավային Կորեայի եւ Չինաստանի բաժինը կազմել է համապատասխանաբար 18 տոկոս եւ 15 տոկոս: Եվրոպան անցյալ տարի դարձել է ԱՄՆ-ից հեղուկացված գազի՝ մեծությամբ երրորդ ներմուծողը:
EIA-ի կանխատեսման համաձայն՝ մինչեւ 2020 թվականը Միացյալ Նահանգները կդառնա ՀԲԳ-ի՝ մեծությամբ երրորդ արտահանողը Ավստրալիայից եւ Կատարից հետո:
2017 թվականին ԱՄՆ-ը գործնականում կրկնապատկել է նավթի արտահանումը՝ այն հասցնելով օրական 1,1 մլն բարելի: