Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայում կկառուցվի աշխարհի խոշորագույն արևային էլեկտրակայանը. Al Arabiya

Սաուդյան Արաբիան ճապոնական Softbank հեռահաղորդակցական կորպորացիայի հետ համատեղ կկառուցի արեւային մարտկոցների աշխարհում խոշորագույն պարկը՝ 200 ԳՎտ հզորությամբ: Ինչպես հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը, մտադրությունների վերաբերյալ համապատասխան հուշագիրը Նյու Յորքում ստորագրել են Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը եւ Softbank-ի գլխավոր տնօրեն Մասայեշի Սոնը:

Պայմանավորվածություններին համապատասխան, կողմերը մինչեւ 2018 թվականի մայիսը կնախապատրաստեն նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը: Մինչեւ 2019 թվականը կգործարկվեն նախագծի՝ 3 եւ 4,2 ԳՎտ հզորությամբ առաջին արեւային կայանքները: Արեւային մարտկոցների ամբողջ կասկադի հաշվարկային հզորությունը կկազմի 200 ԳՎտ, ինչին պլանավորվում է հասնել մինչեւ 2030 թվականը:

Փաստաթղթում նշվում է նաեւ, որ կողմերն զբաղվելու են Սաուդյան Արաբիայի տարածքում արեւային պանելների եւ կուտակչային հզորությունների արտադրության զարգացմամբ: Նախագիծը նախատեսում է 100 հազար աշխատատեղերի ստեղծում եւ, ինչպես ենթադրվում է, դրա իրագործումը թույլ կտա թագավորության ՀՆԱ-ն ավելացնել տարեկան 40 մլրդ դոլարով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս