Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը վստահ է, որ Եվրամիություն ներգաղթյալների հոսքը հնարավոր է կասեցնել միայն անօրինական ներգաղթյալների առաջ ԵՄ սահմանները փակելով, հայտնում է TASS-ը:
Օգոստոսի 28-ին Սանտա Մոնիկայում (Կալիֆոռնիա, ԱՄՆ) 66 տարեկան հասակում սրտի նոպայից մահացել է մեքսիկացի լեգենդար երգիչ, երաժշտական պրոդյուսեր եւ կոմպոզիտոր Խուան Գաբրիելը: Այս մասին հայտնել է Մեքսիկայի Televisa հեռուստաալիքը:
Ավելի քան 1000 ներգաղթյալ, որոնք փչովի նավակներով ու ձկնորսական նավերով Լիբիայից ուղևորվում էին Իտալիա, երեկ փրկվել են Սիցիլիական նեղուցում, հայտնում է AFP-ն:
«Միջուկային գերպետություններն իրենք պետք է հասկանան և հրաժարվեն միջուկային զենքից, դրա կատերալագործումն արդյունավետ չէ: Ես վստահ եմ, որ 21-րդ դարում մենք կարող ենք ապահովել մեր երեխաների, թոռների անվտանգ ապագան: Ես հուսով եմ, որ աշխարհի կամքը թույլ չի տա քայլ անել դեպի միջուկային խորխորատ»,- ասաց Ղազախստանի նախագահը:
Բնակավայրերի թիվը, որոնք միացել են Սիրիայում զինադադարի գործընթացին, ավելացել է` հասնելով 486-ի, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Այսօր պաշտոնական այցով Վրաստան կմեկնի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմաօդային ուժերի հարձակման հետևանքով սպանվել է մի քանի տասնյակ մարդ:
Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի ոստիկանությունը ստուգում է օդանավակայանի տարածքում հրաձգության մասին տեղեկությունները, հաղորդվում է ոստիկանության Twitter-յան էջում:
Պայթուցիկ սարք է գործի դրվել Բրյուսելի քրեաբանության ինստիտուտից ոչ հեռու: Նախնական տեղեկություններով` զոհեր և տուժածներ չկան, հայտնում է BBC-ն:
Ընթացիկ տարվա հոկտեմբերի 7-ին Թուրքիայում մեծ էկրան կբարձրանա Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին ֆիլմը՝ «Քարավան 1915»-ը:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրաման է ստորագրել Թուրքիա չարթերային թռիչքների սահմանափակումները չեղարկելու մասին, այն հրապարակված է Կրեմլի կայքում:
Սպասվում է, որ մինչև տարեվերջ Գերմանիա կժամանի մոտ 300 հազար փախստական, գերմանական Bild պարբերականի հետ զրույցում հայտարարել է միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գերատեսչության ղեկավար Ֆրանց-Յուրգեն Վայսը:
Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին կոչ է արել Իտալիայի բոլոր քաղաքացիներին այսօր թանգարաններ, հնագիտական պեղավայրեր և պատմական հուշարձաններ այցելել՝ դրանով իսկ ցուցադրելով իրենց համերաշխությունը երկրաշարժից տուժած շրջանների բնակիչներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը վաղաժամ է համարում պնդելը, թե Ուկրաինայում գործարկված տրանսպորտային «Ան-178» ինքնաթիռների արտադրությունը կդառնա սերիական:
Իրանի արտգործնախարարությունը Ջավադ Ջահանգիրզադեին նշանակել է Ադրբեջանում Իրանի նոր դեսպան, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Ռուսաստանյան լրատվամիջոցները շարունակում են իրենց ուշադրության կենտրոնում պահել Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովի ձերբակալության փաստը, որին նախօրեին հայ իրավապահները ԱՄՆ-ի պահանջով ձերբակալել էին «Զվարթնոց» օդանավակայանում:
Ստամբուլում նախօրեին կայացրել է Բոսֆորի նեղուցի վրայով երրորդ կամրջի բացման արարողությունը, որը կոչվել է սուլթան Սելիմ Ահեղի պատվին:
Թուրքիայի զինված ուժերը կիրակի առավոտյան հավելյալ ուժեր և մի բեռնատար զինամթեք է ուղարկել Սիրիայի Ջարաբլուս քաղաք, գրում է թուրքական «Վաթան» թերթը:
Երկաթուղային նոր երթուղի է բացվել Չինաստանի Գուանչժոու քաղաքի (երկրի հարավային Գուանդուն նահանգ) և Ռուսաստանի Կալուգայի մարզի Վորսինո կայարանի միջև, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Թեթև շարժիչ ունեցող ինքնաթիռ է ընկել ԱՄՆ Լուիզիանա նահանգի Նյու Օռլեան քաղաքի օդանավակայանի մերձակայքում, 1 ուղևոր փրկվել է, ևս 2 մարդ համարվում է անհետ կորած, ասվում է քաղաքի ոստիկանության բաժնի հայտարարության մեջ:
Աշոտ Մալաքյանը, որն աշխարհին հայտնի էր Անրի Վերնոյ անվամբ, իր կյանքի 82 տարիների ընթացքում հասցրել է նկարահանել 42 ֆիլմ: «Մայրիկ» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1991թ. նոյեմբերին՝ Մարսելում: Ֆրանսիայում այս ֆիլմը միաժամանակ ցուցադրվել է 800 կինոթատրոններում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ադրբեջանական APA գործակալության խնդրանքով մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ այնտեղ անցկացվելիք միջոցառումները:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել Երևանում ձերբակալված ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի ձերբակալությունը՝ առաջարկելով այդ հարցի շուրջ խորհրդակցել Հայաստանի իշխանությունների հետ:
Թուրքիան Գերմանիայի կառավարությանը վերջնագիր է ներկայացրել՝ կապված «Ինջիրլիք» ավիաբազա գերմանացի պատգամավորների նախանշված այցի հետ:
Հայաստանում ՌԴ դեսպանությունը զբաղվում է Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովի ձերբակալության հարցերով, որը նախօրեին ձերբակալվել էր «Զվարթնոց» օդանավակայանում:
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» դաշինքի ներկայացուցիչները, որի կազմում պայքարում են քրդական, հայկական, արաբական, ասորական, չերքեզական և թուրքմենական աշխարհազորայիններ, հայտնել են, որ դաշինքի դիրքերը Ջարաբլուս քաղաքի մոտակայքում ենթարկվել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի հարձակմանը:
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում հրթիռակոծվել է օդանավակայանը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Երկերեսանիության ու երկսայրության օրինակները չափազանց շատ են ու ամենուր են։ Հայաստանում կյանքը երկերեսանիությունն է, երկերեսանիությունը՝ կյանք։ Առանձնակի երկերեսանիությունը՝ գերառանձնակի կյանք։ Իսկ բոլոր նրանց համար, ովքեր մերժում են երկերեսանիությունը որպես ապրելու ալգորիթմ ընդունելու կանոնը, կյանքը ոչ միայն անգամ երկսայր չէ, այլև ունի մի սայր, որը ծակում է բոլոր հնարավոր կողմերից։
«Գինեսի ռեկորդների գրքի» առաջին հրապարակման 61 տարին լրանում է օգոստոսի 27-ին: Այն առաջին անգամ լույս է տեսել Մեծ Բրիտանիայում 1955 թվականին: Գիրքը տարեկան հրատարակվում է ավելի քան 80 միլիոն օրինակով 40 լեզվով աշխարհի ավելի քան 100 երկրներում:
2016 թվականի հուլիսի ՀՆԱ-ն 0.7%-ով քիչ է եղել նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից