ԱԺ–ն սահմանափակեց Հայաստանից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը

Ազգային ժողովը 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու նախագիծը։

Օրենսդրական փոփոխություններով` ԱԺ ընտրությունների և հանրաքվեների ժամանակ քվեարկելու հնարավորություն կունենան միայն ՀՀ այն քաղաքացիները, որոնք վերջին երկու տարվա ընթացքում ավելի քան մեկ տարին (730 օրից 366 օրը) ապրել են Հայաստանում։ Ընդ որում` ընտրությանը մասնակցելու իրավունք ստանալու համար ՀՀ քաղաքացին պետք է երկիր ժամանի ընտրություններից 48 օր առաջ (կամ արտահերթ ընտրություններից 28 օր առաջ)։

ԸՕ փոփոխություններ կատարելու մասին նախագծի հեղինակներն են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, Հասմիկ Հակոբյանը և Արուսյակ Ջուլհակյանը:

Նրանք որպես այս նախագծի հիմնավորում նշել են, որ հունիսի 7–ի խորհրդարանական ընտրությունների քվեարկության համար ՀՀ քաղաքացիները սկսել էին արտերկրից զանգվածաբար ժամանել հայրենիք:

Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031