Ես չեմ կանխատեսում, որ պատերազմ կսկսվի, ես ասում եմ, որ սա կարող է դիտարկվել՝ որպես սադրանք, և կարող է հանգեցնել լարվածության աճի մի ժամանակահատվածում, երբ լարվածություններն ու բռնությունները շատ են:
Թբիլիսիում իր աշխատանքն է սկսում Հարավային Կովկասի անվտանգության III ֆորումն ու անվտանգության համաժողովը, որը կբացի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
Սիրիական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Դամասկոս-Հոմս հիմնական ավտոմայրուղու մի հատվածը: Զինյալների վերահսկողության տակ է գտնվում նվազագույնը 10 կիլոմետրանոց հատվածը, RIA Novosti-ին հայտնել է զինվորական աղբյուրը:
«Մենք չենք ակնկալում, որ սեղանի շուրջ կողմերը սկսեն ամենադժվար հարցերից, բայց կան բազմաթիվ ուղղություններ, որոնքց շուրջ կողմերը համաձայնություն ունեն, ինչո՞ւ չենք սկսում դրանից, ինչո՞ւ չենք վարում բանակցություններ, որոնք այլ հակամարտությունների դեպքում լինում են, ինչո՞ւ ՀՀ-ն ու Ադրբեջանը չեն ընդունում շվեյցարացիների առաջարկը»:
Արգենտինայում տեղի ժամանակով ժ. 18:00-ին ավարտվել է նախագահական ու խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Տեղի ժամանակով ժ. 16:00-ին մասնակցության հայտը կազմել է 55%, հայտնում է TASS-ը:
Դիարբեքիրում հրաձգություն է տեղի ունեցել ԴԱԻՇ-ի զինյալների ու ոստիկանության միջև, կան զոհեր
Ադրբեջանի Թովուզի շրջանում վաղ առավոտյան երկրաշարժ է գրանցվել։
«Հակամարտող կողմերը պետք է անցնեն համակարգային բանակցությունների»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան կատարած այցին:
Լեհաստանի խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել պահպանողական «Իրավունք ու արդարություն» կուսակցությունը:
Կիևի գործող քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաղթանակում է ընտրությունների առաջին փուլում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով էքզիթ-փոլի արդյունքներին:
Երկիր մոլորակում առաջին անգամ կանգնեցվել է Իմպերիալ բանակի գերագույն հրամատանար Դարտ Վեյդերի արձանը: Արձանը գտնվում է Օդեսայում:
ԴԱԻՇ-ի զինյալները շարունակում են դաժանորեն պատժել Սիրիայի կառավարական բանակի գերի ընկած զինծառայողներին:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի քաղաքական հարցերով խորհրդական Փիքրիա Չիխրաձեն հայտարարել է, որ Մարգվելաշվիլին նախկինի պես պնդում է, որ կառավարարության նիստում ներառվի ռուսական «Գազպրոմի» հետ բանակցությունների մասին հարցը:
Բաքվի Յասմալսկի շրջանի «Մեխսուլ» մարզադաշտում տեղի է ունենում «Մուսավաթ» կուսակցության միտինգը, հայտնում է haqqin.az-ը:
Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին պատմել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ լարված հարաբերությունների մասին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ի՞նչ եք դուք կարծում, կարո՞ղ է միջպետական դիվանագիտության մեջ՝ կարմիր գորգի վրա, իր տեղն ունենալ հանդիպում այն մարդու հետ, ում ձեռքերը կեղտոտված են 370 հազար մարդու արյամբ:
Սիրիացի զինվորականները Հալեպի մերձակայքում ոչնչացրել են ահաբեկչական «Ջեբխատ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ղեկավար, եգիպտացի Աբու Սուլեյման ալ-Մասրիին, հայտնում է Sputnik գործակալությունը՝ հղում կատարելով իր աղբյուրին:
Հայաստանի երկրորդ հեռուստալիքի լրագրող Արամ Գրիգորյանն այս տարվա ապրիլին իր ձեռքով արծաթե անմոռուկներ է պատրաստել և ուղարկել աշխարհի մի շարք երկրների նախագահների, այդ թվում` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, իսկ անմոռուկի մեկ այլ օրինակ էլ` ԱՄՆ առաջին տիկնոջը` Միշել Օբամային:
ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի կայքում զգալի ուշացումով տվյալներ են հայտնվել Ռուսաստանի Դաշնության 2014թ. պաշտոնական հաշվետվությունից, հայտնում է Haqqinaz-ը՝ հղում կատարելով ռուսական լրատվամիջոցներին:
40 զոհված ներգաղթյալի դի է հայտնաբերվել Լիբիայի ափերի մոտ այսօր:
Վրաստանի քննչական մարմիններն սկսել են հետաքննել դավադրությունը, որի մասնակիցները, ինչպես այսօր հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Լևան Իզորիան ճեպազրույցի ժամանակ, պլանավորել էին պետական իշխանության տապալում:
Սիրիացի ապստամբները հայտարարել են, որ քանի դեռ ռուսական ավիացիան հարվածներ է հասցնում իրենց դիրքերին, իրենք Ռուսաստանի օգնության կարիքը չունեն, հայտնում է Reuters-ը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մտադիր չէ ընդունել երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի՝ իր հետ հանդիպելու առաջարկությունը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Պատրիսիա» փոթորիկը, որը համարվում է ամերիկյան մայրցամաքի պատմության մեջ ամենահզոր փոթորիկը, հասել է Մեքսիկայի արևմուտքում գտնվող Հալիսկո նահանգի ափերին, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով հիդրոօթերևութաբաններին:
«Երբ մենք ունենք հավաքական նպատակ, նույնիսկ շատ փոքր, ինչպիսին վիզաների ազատականացումն է Ուկրաինայի և Վրաստանի հետ, հեշտ է իրականացնելը։ Այս երկրները հստակ գիտեն, որ շատ մոտ են այդ նպատակի իրականացմանը, նրանք պետք է աշխատանք իրականացնեն ու ունենան դա, սա կարճաժամկետ նպատակ է, օրինակ` Հայաստանը բաց կթողնի այս նպատակը»։
Սիրիայի նախագահին աջակցություն են հայտնում ինչպես՝ սիրիացի զինվորականները, այնպես էլ՝ նրանց ընտանիքները:
Չինաստանի Չժեցզյան համալսարանի պրոֆեսոր Սե Ցզոշին երկրում թեժ քննարկումներ է առաջացրել, երբ առաջարկել է աղքատ տղամարդկանց «կիսել» կանանց, որպեսզի երկրում լուծվի գենդերային լրջագույն անհավասարությունը:
«Ռուսաստանի ներգրավվածությունը սիրիական հակամարտությանը զգալիորեն թուլացնում է Թուրքիայի դիրքերը Սիրիայում, ինչը շատ կարևոր իրողություն է: Բացի այդ՝ Ռուսաստանի հիմնական միջամտությունը Սիրիայի հյուսիս-արևմտյան և հյուսիային շրջաններում է, որտեղ սիրիահայ համայնքն ունի բավականաչափ առարկայական ներկայություն: Բավական լուրջ երաշխիքներ են ստեղծվում սիրիահայ համայնքի անվտանգության համար»:
Ռուսաստանի արտգործնախարար Սրգեյ լավրովը հայտարարել է, որ Սիրիայում քաղաքական գործընթացը պետք է ներառի խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացում:
Ծանր օրեր են Վրաստանում, մեզ նորից փորձում են ճահիճը քաշել, որտեղից դուրս ենք եկել, սակայն ոչ ոք չի կարող ազգի մեջ սպանել սերը խոսքի ազատության հանդեպ: Մենք կհաղթահարենք բոլոր խոչընդոտները: «Ռուսթավի-2»-ը կլինի ազատ, ու Վրաստանն էլ կլինի ազատ: