Վերջին 14 տարում Խորվաթիան վաճառել է Ադրիատիկ ծովում իր հինգ կղզիներ: Այդ մասին, հայտնել է Սերբիայի Tanjug գործակալությունը:
Airlander 10-ը, որը համատեղում է ինքնաթիռն ու դիրիժաբլը, օդ է բարձրացել Անգլիայի Բերդֆորդշիրի կոմսության Քարդինքթոն օդանավակայանից: Օդանավի երկարությունը 92 մետր է, դա ութ մետրով երկար Է աշխարհում ամենամեծ ինքնաթիռից՝ Ան-224 «Մրիյա»-ից:
Չինաստանի Հունանի նահանգի բնակչուհի Վան Շին սահմանել է Գիննեսի ռեկորդների գրքին արժանի համաշխարհային ռեկորդ՝ 17-րդ ամիսն սպասելով երեխայի լույս աշխարհ գալուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Չժունգո ժիբաո» թերթը:
Մարդիկ, որոնք գրանցված են սոցիալական ցանցերում եւ փորձում են ցուցադրել իրենց ոչ հատուկ գծեր, հակված են սթրեսի եւ մեկուսացված կենսակերպ վարելու:
Արգենտինայի դատարանը սկսել է հետաքննել իսպանացի պոետ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի մահվան հանգամանքները, հայտնում է BBC-ն:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ աշխատում է ողջ ուժով` վերադարձնելու Ռուսաստանի հետ այն հարաբերությունները, որոնք պատժամիջոցները կդարձնեն ոչ անհրաժեշտ:
Ներկայում ոստիկանությունը դատախազների և դատավորների ձերբակալություններ է անցկացնում 34 նահանգում:
Դատախազությունը բողոքարկել է Տուլայի շրջանում վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանի դատավճիռը:
Սառը պատերազմի ժամանակների ամերիկյան գաղտնի ռազմաբազա է հայտնաբերվել Գրենլանդիայի հյուսիսային հատվածում այն բանից հետո, երբ սառցադաշտը հալչել է:
Ամերիկյան ռազմածովային ռմբակոծիչ Douglas A-4 Skyhawk-ը վթարի է ենթարկվել Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքից մի փոքր հյուսիս:
Սիրիացի հակակառավարական ակտիվիստները հրապարակել են շոկային կադրեր` սիրիացի փոքրիկ տղայի մասնակցությամբ, որը փրկվել է Հալեպ քաղաքին հասցված ավիահարվածներից:
«Այդ մասին մենք մանրամասն պարզաբանումներ ենք տվել լրատվամիջոցներին: Այս հարցը մենք որևէ ազգային հիմքով չենք դիտարկում: Մեզ համար ՌԴ քաղաքացիներն ազգային հիմքով չեն բաժանվում»,- շեշտեց Զախարովան:
Հիշեցնենք, որ Երևանում անցկացված «օրենքով գողերի» լայմասշտաբ հավաքին որոշում էր կայացվել ժամանակավորապես դադարեցնել Լենքորանսկու լիազորությունները: Նրան կասկածում էին 2013թ. Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) գնդակահարությանն առնչություն ունենալու մեջ:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ մարդասիրական օգնությամբ ոչ մի շարասյան օգոստոսին չի հասել Սիրիայի պաշարված շրջաններ, այդ թվում` Հալեպ քաղաք, հայտնում է Reuters-ը:
Թուրքիայի իշխանությունները բարձրացրել են ահաբեկչական սպառնալիքի մակարդակը, հայտնում է Reuters-ը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
«Միացյալ ազգային շարժումը» պահանջում է Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովից չեղյալ հայտարարել ևս մեկ «ռուսամետ» կուսակցության` «Չեզոք Վրաստան» քաղաքական միավորման գրանցումը, որի ղեկավարն է Վալերի Կվարցխելիան, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ստամբուլում արտակարգ վայրէջք է կատարել Qatar Airways-ին պատկանող ինքնաթիռը, հայտնում է Al Arabiya-ն:
Ռուսական և իրանական օդանավակայաններից ուղևորված «Տու-22Մ3» և «Սու-34» ռմբակոծիչները հարված են հասցրել Սիրիայի Դեր Զոր նահանգում ԴԱԻՇ-ի դիրքերին, հայտնում է RIA Novosti-ն`վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
Ադրբեջանական APA գործակալությունը հայտնում է, որ երեկ գիշեր Ստամբուլում հարձակվել են ադրբեջանցի քրեական հեղինակություն Ռովշան Ջանիևի (Լենքորանսկի) վրա:
Հայտնի է դարձել «Արևելյան գործընկերության» երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման օրը: Այս մասին ուկրաինական «5 ալիքին» հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը: Նրա խոսքով` հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին:
Համաձայն Conflict Intelligence Team (CIT)-ի հրապարակած զեկույցի` հայտնի է դարձել Սիրիայում ևս 2 ռուս զինծառայողի մահվան մասին:
Փաստաթուղթը նախատեսում է Ադրբեջանում առաջին փոխնախագահի և փոխնախագահների ինստիտուտի հիմնում: Ադրբեջանում գործող օրենսդրության հետ փոփոխության տարբերությունն այն է, որ եթե երկրի վարչապետը հաստատվում է խորհրդարանի կողմից, ապա առաջին փոխնախագահին նշանակում է անձամբ պետության ղեկավարը՝ առանց համաձայնեցման:
«Մենք թույլ չենք տա հանրաքվեի նախօրեին անցկացնել չարտոնված երթեր, միտինգներ ու պիկետներ»,- հայտարարել է Զալովը, ում խոսքերը ներկայացնում է APA գործակալությունը:
«Մենք պարզորոշ հասկանալ ենք տվել, որ գոյություն ունեցող եւ Սահմանադրության հիման վրա գործող իսլամը Գերմանիայի բաղկացուցիչ մասն է»,- գործակալուկթյունը մեջբերել Է գերմանական կառավարության ղեկավարի խոսքը:
Թուրքիայի զինված ուժերը մաքրվել են դավաճանների մեծ մասից, ընդ որում, ծառայությունից հեռացվածների թիվը կազմում է մոտ 4000 զինծառայող, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը Anadolu գործակալությանը տված հարցազրույցում:
ԱՄՆ հետախուզության աշխատակիցները ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրված Դոնալդ Թրամփի համար առաջին գաղտնի ճեպազրույցն են անցկացրել` նվիրված ազգային անվտանգությանը:
Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում ուղևորատար ավտոբուս է կողաշրջվել, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 31-ը` վիրավորվել, հայտնում է թուրքական «Միլիեթ» թերթը:
Brent ապրանքանիշի նավթի գինը Լոնդոնի ICE բորսայում թանկացել է 0,25 տոկոսով
ԱՄՆ-ը ձեռնամուխ է եղել միջուկային ռազմամթերքը Թուրքիայից Ռումինիայի «Դևեսելու» ռազմաբազա տեղափոխելու գործին, հայտնում է Բրյուսելի EurActiv ինտերնետ պարբերականը` հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Թուրքիայի ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում երկրում ձախողված պետական հեղաշրջման հետաքննության շրջանակում: